Թուրքիան «Patriot» կստանա միայն այն ժամանակ, երբ ...Պենտագոնն իր պայմաններ է առաջարկում
Թուրքիան «Patriot» զենիթահրթիռային համալիրներ կստանա միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանին վերադարձնի Ս-400 համակարգերը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնը մեղմացնում է իր դիրքորոշումը «Patriot» պաշտպանական համակարգի վաճառքի հարցում: «Նրանք զգալիորեն մեղմացել են Ս-400-ի հարցում: Հիմա նրանք մեզ խնդրում են խոստանալ, որ մենք այդ համակարգը չենք ակտիվացնի»,- ասել էր նա:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը հայտարարել էր, որ Անկարան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Ս-400-ների գնման վերաբերյալ, որոնք պետք է սկսեն գործել ապրիլին՝ նշելով, որ Թուրքիան դեռեւս բախվում է պատժամիջոցների սպառնալիքին: