Թուրքիան սկսել է շատ հեշտությամբ օգտագործել իր զինուժը և իր դիրքերն ուժեղացնել Մերձավոր Արևելքում․ Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)
«Արևելագիտության ինստիտուտի» տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնել, ինչը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն մաս առ մաս հեռանում է այդ հատվածից, իսկ վակուումը այս երկու երկրներն են փորձում լրացնել։
Այս մասին՝ Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ ՀԸ» «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ակադեմիկոսը՝ խոսելով Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից ու բանակցություններից։