Փաշինյանն էլ երաշխավորված չէ եվրոպական դավաճանությունից

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Բրյուսելում էր: Նա հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի հետ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Շառլ Միշելը ողջունել է համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը և հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Փաշինյանն ընդգծել է, թե Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:

Այնուհետև Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Կրկին ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Տուսկն ասել է. «Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է: Փաշինյանն ու Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը: Հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ «առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին»:

Փաշինյանը Բրյուսելու հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ, որի հետ քննարկել են՝ «Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր»: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ «աջակցելու բարեփոխումների իրականացմանը, «ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղությամբ»: Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ Փաշինյանն ու Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:

Փաշինյանի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրություններից պարզ է դառնում, որ նրա նպատակը Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունների, կոնկրետ՝ հանրաքվեի իրականացման հարցում եվրոպական աջակցություն ստանալն է:
Փաշինյանը դեռ, վստահաբար, շարունակում է խոսել «թավշյա հեղափոխության» մասին ու ներկայացնում, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները չի հաջողվում իրականացնել, քանի որ թույլ չի տալիս սա, կամ նա:

Հերթն՝ այժմ Սահմանադրական դատարանինն է:

Բացի այդ, օրեր առաջ Բրյուսելում էր Սերժ Սարգսյանը, և Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որպեսզի նրա հանդիպումներից հետո հասարակության շրջանում հարցականներ մնային օդում կախված: Ահա, նա շտապեց Բրյուսել, որպեսզի ապացուցի, որ եվրոպացիները հաշվի են նստում իր կարծիքի հետ, ոչ թե Սերժ Սարգսյանի և նրա պատվիրակության մասնակիցների դիրքորոշման հետ, որոնք Հայաստանում կատարվող գործընթացների շուրջ լույս են սփռել եվրոպացիների հետ շփումներում:

Ինչևէ, նույնիսկ Փաշինյանի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրություններից պարզ է դառնում, որ նրանք հանդես են եկել ստանդարտ մտքերով՝ ընդհանուր առմամբ՝ «Հայաստանում իրականացվող բարեփոխումներին» աջակցելու առումով: Բայց ոչ ավելին:

Հայաստանի անկախության հաստատման տարիներից ի վեր եվրոպացի գործընկերները միշտ են հանդես գալիս ստանդարտ ձևակերպումներ: Սակայն հարկ եղած պահին՝ նրանք կարող են նաև իրականությանն այլ կտրվածքով նայել: Նման «ելքից» երաշխավորված չէ նաև Փաշինյանի իշխանությունը. եվրոպական դավաճանություն կարող է լինել ցանկացած անհարմար պահի: 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1915 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն իր բերանով հաստատաեց, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել․Արթուր Համբարձումյան (video) Այ «մեծապատիվ մուրացկաններ», ի՞նչ ներդրումներից եք խոսում, Դուք ոչնչացրել եք տնտեսությունը.Գրիգոր Դավթյան (ինժեներ-գործարար) (video) Թրամփն ու Մերկելը վիճել են. ԱՄՆ նախագահը Ռուսաստանին հրավիրում է G7-ի համաժողովին Երկրում կոռուպցիա է տիրում ամենաբարձր մակարդակով․ գիտնականն ահազանգում է ու փաստեր ներկայացնում (video) Ինչու՞ եք «Մարտի 1-ը» փաթաթում Ռոբերտ Քոչարյանի «վզին»․ Լևոն Տեր-Պետրոսյանի նմանի դեմ պետք էր ՄԱԿ-ի զորքերը հանել․Ժորա Մելոյան (video) Նիկոլ Փաշինյան, Ձեր խոսքի արժեքի ապացույցը ռուսական մամուլում այն ծաղրի արժանացնելն էր․Աննա Մկրտչյան (video) Դուք անգամ ժամը մեկ լայվ չեք կարող անել,ուր մնաց հանրաքվե.Աննա Մկրտչյանը՝ իշխանությանը (video) Ռուբեն Հայրապետյանից Ձեր ուզածը փող է՞․Կարինե Աճեմյան (video) Մարդիկ չեն կարողանալու վճարել գույքահարկն ու իրենց տները հանելու են վաճառքի․ինչու՞ իշխանությունը հապճեպ ընդունեց այս օրենքները․Արթուր Համբարձումյան (video) Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր «բանդիտական» գործունեությամբ խայտառակում է Հայաստանին․Բելլա Լալայան (video) Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մերժվածը Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Արմանը մեր լրբի տղեն չի Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Սպասում են Արայիկ Հարությունյանի PCR թեստին «Միջազգային հանրության անտարբերությունն աղետալի հետևանքներ է ունենալու, առաջին հերթին՝ Ալիևի համար». Լիլիթ Մակունց Արցախում ոչ ոք մտադիր չէ ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել. Բելլա Լալայան (video) Արոնյանը 7-րդն է Ահա թե ում շունն է կորոնավիրուսը կամ օպերացիա «Ճ» Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում նախարարի Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. որքան այն կտևի Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահաս տղա Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները