Իշխող կուսակցության համար Իջեւանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։ Հիշեցնենք․ ժամանակին «քայլիստները» մտան նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ եւ հրաժարական պարտադրեցին: Մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ է վարչապետ Փաշինյանի քավորի` Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս է, մյուս թեկնածուները դոկտոր-պրոֆեսորներ են (թեկնածուները 6-ն են, նրանց թվում են ՀՅԴ նախկին փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ԱԱԾ նախկին աշխատակից Հովսեփ Մովսիսյանը)։
«Ի դեպ, երբ հոգաբարձուների խորհուրդը քննարկում էր այդ պաշտոնում պարտադիր 3 տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած լինելու նորմը, հանուն քավորի ընկերոջ` «իգնոր» արեցին այն։ Իսկ այսօր արդեն իշխանությունները մոբիլիզացրել են վարչական ռեսուրսը, որպեսզի Քամալյանն անպայման ընտրվի։ Դրանով կլուծվի նաեւ ապրիլի 5-ի հանրաքվեի հարցը՝ ուսանողները միաբերան «այո» պետք է ասեն»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, որից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը