Իրանը բանտերից բաց է թողել շուրջ 70 հազար կալանավորների
Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը:
Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված է վարակման 6566 դեպք, ընդ որում՝ 2134 մարդ ապաքինվել է, 194-ը՝ մահացել: Իսլամական Հանրապետությունում չի մնացել եւ ոչ մի նահանգ, որտեղ նոր տիպի կորոնավիրուս գրանցված չլինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: