Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի, գրում է ria.ru-ն:
«Վարակվածների թիվը 15 է, կարանտինի ռեժիմում՝ 141, հսկողության տակ գտնվում են 51-ը»,-ասված է կայքում:
Վարակվածների թվում է նաև Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար, երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոլոզ Գամկրելիձեն: