Նոր առաջարկ. տղամարդկանց դեկրետ՝ հայրության բերկրանքը վայելելու համար
«Ժամանակ»-ը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում:
Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի գործատուն իր տղամարդ աշխատակցի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում նրան տրամադրում է մինչև հինգ օր վճարվող արձակուրդ: Ըստ հեղինակների՝ այս կարգավորման շնորհիվ նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելելու հայրության բերկրանքն ու հոգ տանելու իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին»: