Սերժ Սարգսյանից հետո Բրյուսել է մեկնելու նաեւ Նիկոլ Փաշինյանը
Հրապարակ օրաթերթը գրում է. Մամուլը գրեց, որ Սերժ Սարգսյանին նախաքննության մարմինը թույլատրել է լքել երկիրը։ Եւ չնայած նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը, սակայն իշխանությունն, ըստ էության, չի առարկել, որ ՀՀ երրորդ նախագահը մեկնի Բրյուսել։ Բայց մինչ թույլատրելը երկար նամակագրություն է ընթացել Սերժ Սարգսյանի փաստաբանների եւ քննչական խմբի միջեւ եւ իշխանությունը տատանվել է՝ տա՞լ թույլտվություն, թե ոչ․ «Թողնելը` մի այիբ էր, որովհետեւ եվրապաշտոնյաներն առաջին ձեռքից տեղեկանալու էի, թե ինչ է կատարվում Հայաստանում` բոլոր առումներով։ Չթողնեին` ԵՄ-ում հայաստանյան ժողովրդավարությանը դիֆերամբներ ձոնող Փաշինյանը փաստի առաջ էր կանգնելու, ասելու էին, թե` ինչու թույլ չի տվել, մանավանդ որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը եւս պաշտոնական այց ունի Բրյուսել։ Ստիպված են եղել թույլատրել»,- ասաց մեր աղբյուրը: Ընդ որում, մեր տեղեկություններով այս ընթացքում Փաշինյանը 2 այց ունի Բրյուսել, մեկը` մարտին, մյուսը` հունիսի 19-ին` մասնակցելու է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին»: