«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ-ում գործող 46 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ, վերլուծելով «հետհեղափոխական» երկու տարիները, ներկայացրել էին որոշակի «արձանագրումներ» եւ կոչ էին արել, որ իշխանությունները քաղաքական գնահատական տան ՀՀ-ում վերջին 20 տարիներին տեղի ունեցած իրադարձություններին։
Նրանք հորդորել են, որ ԱԺ-ն բանաձեւ ընդունի, ըստ որի՝ հստակ իրավական կարգավորումներով կճանաչվի նախորդ իշխանությունների կողմից «պետության զավթման փաստը»։
Ուշագրավ է, որ հատուկ ընդգծվում են «20 տարիները»՝ փաստացի «ապահովագրելով» լեւոնտերպետրոսյանական ժամանակաշրջանը:
Սա փաստացի զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների քաղաքականությունը եւ հայտարարությունը ստորագրած ՀԿ-ների անունները: Այստեղ ընդգրկված են հիմնականում արեւմտյան գրանտներից սնվող ՀԿ-ները, այդ թվում՝ Սորոսի գրասենյակն ու նրա կողմից ֆինանսավորվող կառույցները։ Սակայն շատերն են ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ ներկայացված ՀԿ-ների շարքում բացակայում են նախորդ իշխանությունների գործունեությունը տեւական ժամանակ քննադատած կառույցները, որոնք տարիներ շարունակ նախկիններին մեղադրում էին տարբեր չարաշահումների ու կեղծ գործարքների մեջ, ընդ որում՝ շատ դեպքերում առարկայական ու հիմնավոր»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը