Թեղուտի սկանդալն ու նախարարի տապալումը

Նախորդ համակարգից ժառանգաբար նորերին փոխանցված կադրերը ինստիտուցիոնալ դիսկոմֆորտի մեջ են: Նրանք բոլորը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ ակտիվ քարոզչություն էին տանում գործող սահմանադրության օգտին և այն ժամանակ որևէ դրույթի հետ կապված մտահոգություն կամ անհամաձայնություն չեն հայտնել:

Հիմա այդ նույն պաշտոնյաները ստիպված են նույն ջերմեռանդությամբ և ոգևորությամբ գովերգել ՍԴ նախագահին և 7 դատավորների պաշտոնանկության «այո»-ի նախագիծը, որը առաջ են քաշել հեղափոխական իշխանությունները: Ահավասիկ` էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, մեկն է այն տարաբախտներից, ում խելքի և մտքի թռիչքն այնքան հեռուն է գնացել, որ նա հայտարարել է, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 7 դատավորների պաշտոնանկությունը դրական ազդեցություն կթողնի մեր երկրի ներդրումային գրավչության վրա: «Սահմանադրական դատարանի վերաբերյալ հստակեցումը ներդրումային միջավայրի տեսանկյունից, վստահաբար, դրական հանգուցային կետ է»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է Խաչատրյանը:
Վույ, ազիզ ջան…. կասեր շարքային ՖԲ ֆեյքը` համապատասխան շարունակությամբ: Ներդրումային գրավչության վրա ՍԴ-ի վատ ազդեցության մասին գոնե կես փաստ ունե՞ս: Ախր քեզ չե՞ն ասել` ինչից խելքդ չի կտրում, մի' խոսիր: Ավելի լավ է, նախարարը թող իր տապալած ներդրումային ծրագրի մասին խոսի:

Թեղուտի սկանդալն ու նախարարի տապալումը

 Տիգրան Խաչատրյանը երկար տարիներ Վալեքս գրուպ֊ի կառույցներում աշխատել է որպես ֆինանսական տնօերն: Նրա գործունեությունը առնչություններ ունի Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի` Լոռու մարզի ամենամեծ հանքավայրի «Թեղուտի» սնանկացման պատմության հետ: Այս ընկերության ղեկավարների, որոնցից մեկն էլ Տիգրան Խաչատրյանն է եղել, անփառունակ ու անհաջող գործունեության արդյունքում հանքավայրը ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը և հարակից համայնքների 1000-ից ավելի աշխատողները դարձան գործազուրկ:
«2018թ.-ին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով՝ կանգնելով պլանային-վերանորոգման աշխատանքների երկու շաբաթով (համաձայն գլխավոր տնօրենի 2018թ. հունվարի 12-ի հրամանի), իսկ 2018թ․ հունվարի 30-ին ծանուցել աշխատողներին աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին՝ միաժամանակ չսպասարկելով VTB բանկին (այսուհետ՝ Բանկ) շուրջ 380 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունը:
Առաջին անգամ պոչամբարի կայունության հնարավոր ռիսկի մասին նախկին ղեկավարությունը բարձրաձայնել է 2018թ․ հուլիսին, երբ արդեն ակնհայտ էր, որ բանկը ստիպված է վերցնել ընկերության բաժնետոմսերը՝ նախկին սեփականատերերի կողմից իր առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով, իսկ պետական ատյաններին ընկերության գործունեության դադարեցման մասին նախկին ղեկավարությունն առաջին անգամ ծանուցել է նամակով՝ 2018թ․ հունիսի 7-ին (դադարից 5 ամիս անց)՝ չնշելով պոչամբարի հետ կապված խնդիրը:

Հատկանշական է, որ չնայած մասնագետների զգուշացումներին, ընկերության նախկին ղեկավարությունը, անտեսելով դրանք, ևս 8 ամիս շարունակել է վերամշակել հանքաքար՝ 8.2 մլն տոննա (1038 տ/ժ) տարեկան արտադրողականությամբ, ընդհուպ մինչև 2018թ․ հունվարին արտադրության դադարեցումը` գերազանցելով նախագծային ցուցանիշները 1.2 մլն տոննայով այն պարագայում, երբ նախագծով թույլատրված արտադրողականությունը կազմում է 7 մլն տոննա տարեկան: Արդյունքում առաջացել է պոչամբարի կայունության չափանիշների շեղում նախագծային ցուցանիշներից հետազոտությունների իրականացման ողջ ընթացքում, ինչն էլ փաստում են Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների հաշվետվությունները: 2017թ․ մայիս և սեպտեմբեր ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կատարած այցերի արդյունքում GRE և ATC Williams խորհրդատվական ընկերությունների մասնագետների կողմից կազմվել է երկու հաշվետվություն։ Վերոնշյալ ընկերությունների մասնագետների այցից մինչ այժմ տեղի են ունեցել մի շարք գործոնների փոփոխություններ, և այն հիմնական գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ պոչամբարի կայունության վրա էականորեն փոխվել են»,- նշված է Թեղուտ ընկերության հրապարակային պարզաբանումներից մեկի մեջ, որը վկայում է, որ հանքավայրը խնդիրներ է ունեցել վատ ղեկավարների պատճառով:
Տիգրան Խաչատրյանն այս ընկերության ֆինանսական տնօրենն է եղել 2006-2016 թվականներին: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Վերը նշված խնդիրները, բնականաբար, մեկ օրում չէին կարող ի հայտ գալ: Պարզ է, որ դրանք հետևողականորեն կուտակված են եղել, և երբ եկել է կեղտը ջրի երես հանելու ժամանակը, ֆինանսական տնօրեն Տիգրան Խաչատրյանը «թռել է»: Նա մասնավորից դուրս է եկել և հարմար հանգրվանել նախկին կառավարության կազմում, որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: Հեղափոխությունից հետո էկոնոմիկայի նախարար դարձած այս հերոսը դեմքի խորիմաստ արտահայտությամբ կարրծիք է հայտնում, որ ՍԴ դատավորների պատճառով է, որ ներդրումներ չեն արվում` մոռանալով, որ կոնկրետ իր ապաշնորհ գործունեությունը ավելի շատ է խոչընդոտել ՀՀ-ում ներդրումների ավելացմանը:


Հայկ  Դավթյան

դիտվել է 2765 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am