«Այդ մարդուն նույնիսկ դեմքով չեմ ճանաչում». Հայկ Գևորգյան (video)
Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը», «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Գևորգյանը գտնվել են քրեակատարողական հիմնարկում՝ նրանց և նրանց ընտանիքներին օգնել է։ Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ժամանակին Արամ Վարդանյանն իրեն օգնե՞լ է և ի՞նչ հարցով է օգնել։
«Ես աջակցության, մանավանդ՝ նման տեսակի աջակցության կարիք չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու երբեք, ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ։ Ընդհանրապես նրան չեմ դիմել, ինձ հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Նա ասել է, որ իբրև ինձ հեռախոս են փոխանցել, նման բան չի եղել, ես 72 ժամվա ընթացքում ընդհանրապես հեռախոս չեմ տեսել և դրա կարիքն էլ չեմ ունեցել։ Փաստաբանն ամեն ինչի մասին տեղյակ է եղել, ի դեպ, Վահե Գրիգորյանն է եղել: Այդ մարդուն նույնիսկ դեմքով չեմ ճանաչում»,- ասաց պատգամավորը։