Եվս մեկ երկիրում գրանցվեց կորոնավիրուսը
Կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել Սերբիայում: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը:
«Մենք ունենք կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Խոսը 43 տարեկան տղամարդու մասին է: Նա իրեն լավ է զգում»,- նշել է նախարարը:
Տղամարդն ինքն է դիմել բժիշկներին եւ պատասխանատու վարքագիծ է դրսեւորել, նշել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: