Ատելության խոսքի դեմ՝ հայհոյանքով ու սպառնալիքով

Իշխանությունը որոշել է պայքարել խոսքի ազատության դեմ եւ դա փաթեթավորել է բռնության եւ ատելության քարոզի դեմ պայքար: Այսօր խորհրդարանում քննարկման էր դրված բռնության կոչի, դրա քարոզի եւ բռնությունն արդարացնելու համար կալանքի, տուգանքի, ազատազրկման տեսքով քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծերի փաթեթը, որը հեղինակել է Արդարադատության նախարարությունը: Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձի հանդեպ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

«Խոսքի ազատության իրավունքը մեր օրերում չարաշահվում է, ոտնահարում մարդու պատիվն ու արժանապատվությունը: Սոցցանցերում կան համակարգիչների դիմաց նստած «դուխով» մարդիկ, որոնք վիրավորում են քաղաքական հայացքներ ունեցողներին, բռնության կոչեր անում, ատելության խոսք տարածում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Ափսոսում եմ Արդարադատության նախարարության կատարած աշխատանքի համար, որովհետեւ այդ «դուխով» անձանց խրախուսում է նաեւ իշխանությունը: Այդ «դուխով» մարդկանց ծառայությունը դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին: Երբ ինձ «ֆեյսբուքում» վիրավորում են իմ քաղաքական հայացքների համար, բռնության եւ կարմիր մազերս կտրելու կոչեր անում, դա դուր է գալիս իշխանության ներկայացուցիչներին, որովհետեւ նման ծառայությունը փորձ է անում ինձ լռեցնելու»,-ասաց Անի Սամսոնյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որը պարբերաբար հայտնվում է ատելության խոսքի թիրախում։ Մինչդեռ այսօր անհանգստանում է՝ չստացվի այնպես, որ ատելության խոսքի քրեականացումը վնասի խոսքի ազատությանը։
«Իրական օգտատեր անգամ կոչ էր անում ինձ վառել հրապարակում, վառել ինչպես Ժաննա դ’Արկին։ Ինձ համար այսօր ատելության և թշնամանքի խոսքը ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում։ Բայց ինչպե՞ս օրենսդրորեն սա կարգավորել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում օրենսդրական այն ոսկերչական իրապես գրագետ լուծումները, որոնցով մենք չենք վնասելու խոսքի ազատությանը, որ սողանցք չենք թողնելու տարատեսակ չարաշահումների համար»,– ասաց Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ բանաձեւը տարիներ շարունակ չեն կարողանում սահմանել մինչեւ անգամ ԵԽԽՎ-ում:

ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ նկատեց. «Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում ծնունդով պայմանավորված բռնության կոչ: Բացի այդ, եթե որեւէ քաղաքացի բռնության կոչ պարունակող հայտարարություն է տեղադրում իր էջում, իսկ ես, ենթադրենք, «լայքում» եմ դա, այս դեպքում համարվո՞ւմ է, որ ես բռնության հրապարակային արդարացում եմ անում: Ուստի բռնության կոչը հրապարակային արդարացնելու դրույթը եւս խնդրահարույց է»:

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ առաջարկեց կարճատեւ լարել հիշողությունը. «Հիշենք, թե այս ամենն ինչից է սկսվել՝ միմյանց չհարգելուց, անհանդուրժողականությունից, քաղաքական բանավեճը միջանձնային հարաբերությունների մակարդակի իջեցնելուց: Մարդիկ, որոնք ժամանակին հայհոյանք էին գրում պատգամավորների եւ այլ անձանց մասին, հիմա պատգամավոր են դարձել եւ չեն ամաչել արածի համար: Նրանք չեն երկմտում մարդկանց մեղադրել մի բանում՝ առանց հաշվի առնելու մարդու անցած ճանապարհը կամ մարտական ճանապարհը: Մինչեւ չսովորենք իրար հարգել եւ այս ամբիոնը բամբասանք տարածելու համար չօգտագործել, արդյունքի չենք հասնի: Պիտի սովորենք լսել միմյանց եւ հանրությանը շերտերի չբաժանել: Քանի դեռ այս ամբիոնից ասում ենք, որ ով բարեւել է ինչ-որ մեկին, ուրեմն տականք է, պետք է վառել, ծեփել, փռել, նման օրենքները մեզ չեն փրկելու: Ատելության դոզան համացանցից մտել է իրական կյանք, երբ մարդիկ ազդանշան տալու համար իրար դանակահարում են, նարդի խաղալիս՝ ծեծում: Սրա դեմ առաջինը քաղաքական էլիտան պետք է պայքարի»:
Ու մինչ իշխանականները չէին ավարտել իրենց պուպուշ-պուպուշ ելույթները այս նախագծի մասին, տեղի ունեցավ Գեւորգ Պապոյան-Էդմոն Մարուքյան փոխհրաձգություն: Իրավիճակը լարվեց, միմյանց հայհոյեցին, անգամ հասավ սպառնալիքների։

Անի Սահակյան

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am