Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ «Մարտի 1-ը» օգտագործել է քաղաքական կապիտալ ձեռք բերելու նպատակով. Վահան Բաբայան (video)

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է, բացի երկրի ղեկավար լինելուց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի ու Կառավարության կողմից վիրուսի տարածումը կանխարգելող գործողությունների մասին:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 1-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրը փետրվարի 28-ին Իրանից ժամանած 29-ամյա տղամարդ է, ով գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Այնուհետև, անվտանգության նկատառումներից ելնելով Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներին և նրանց հետ առնչություն ունեցողներին մեկուսացնելու որոշում է կայացվել և որպես կարանտինային կենտրոն ընտրվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Փաշինյանն այնքան էր տարվել իր իսկ խաղով, որ մոռացել էր դիմակ կրելու մասին. «Մենք տեսանք, թե ֆորս մաժորի դեպքում Նիկոլ Փաշինյանն իրեն ոնց է պահում։ Նիկոլն ամեն ինչ է, բացի ղեկավար լինելուց»։

Դիտարկմանը, որ հյուրանոցն աճուրդի է հանված և գնորդ չի գտնվում, սրանից հետո ինչպե՞ս է այն վաճառվելու, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, որ հյուրանոցը չի էլ վաճառվելու։

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի խոսքով՝ խուճապն ու մարդկանց մտածելակերպը ոչ մի թեստով չի չափվում. «Հիմա հարց է առաջանում. «Մարտի 1»-ի խաղն կարևոր էր այնքան, որ Նիկոլ Փաշինյանը մոռացավ օրվա խորհուրդն ու իր ընտանիքի հետ «քյոհնա քեֆչիների» նման բարձր տրամադրությամբ ռեստորանից ռեստորան էր գնո՞ւմ։ Նիկոլը ցայնոտի մեջ ընկավ հենց մարտի 1-ին, ինքն իր մանիպուլյացիաների արդյունքում ընկնում է իր իսկ լարած թակարդը»։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն էլ ցավով նշում է, որ իշխանության համար Հայաստանի սահմանին Կոթի գյուղի ռմբակոծությունը «Մարտի 1»-ին բարձր տրամադրությամբ Ծաղկաձորի ռեստորաններում հրճվելու չափ չկար․ «Իշխանությունն այնքան երես չունի, որ զանգահարի ՀԱՊԿ-ի անդամ երկրներին ու բարձրաձայնի, որ Հայաստանի սահմանները ռմբակոծվում են»։

Քաղաքագետը վստահ է, որ, եթե նման իրավիճակ լիներ Ռոբերտ Քոչարյանի կամ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք, ապա իրենք ամեն կերպ կփորձեին հարցին լուծում տալ:

Հաղորդման վերջում խոսելով «Մարտի 1»-ի գործից՝ Գուրգեն Եղիազարյանն ասել է․ «Օրվա իշխանության նպատակն է «Մարտի 1»-ի գործը մտցնել թավշյա սավանի տակ, որտեղ օձ ու կարիճ է, և այնտեղ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի դիտարկմամբ էլ՝ երկրորդ նախագահին առաջադրված է անորոշ մեղադրանք. ««Մարտի 1»-ը մեր պատմության ողբերգական էջերից մեկն է, որը վերածել են ցինզիմի։ Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է Ռոբերտ Քոչարյանով»։

դիտվել է 823 անգամ
Լրահոս
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am