Դատավորի Ձեր որակը վատը չէ, բայց Քոչարյանի քրեական գործով Դուք օբյեկտիվ չեք, ինքնաբացարկ հայտնեք.Խաչատուրովի պաշտպան (video)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանները հիմնավոր կասկած ունեն դատավորի անաչառության հարցում։
Միջնորդությանը միացան պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։