«Օսմանյան օրդա, դու պիտի փտես բանտում».Ալումյանը դատարանում ներկայացրեց Փաշինյանի շրջապատի գրառումները (video)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։