Թուրքիան սիրիական բանակին պատկանող ինքնաթիռ է խոցել Իդլիբում
Թուրքիան սիրիական օդուժին պատկանող երրորդ ինքնաթիռն է խոցել Իդլիբ նահանգում:
«Գարնանային վահան» ռազմական օպերացիայի շրջանակներում խոցված L-39 ինքնաթիռը խոցելու մասին արդեն իսկ զեկուցվել է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Հաղորդում է rusvesna.su-ն:
Օդաչուն հասցրել է դուրս թռչել օդանավից. մեկնարկել են նրա որոնելու աշխատանքները վայրէջքի վայրում: