Մինչև ապրիլի 5-ը երևի այսպիսի ևս 10 գործ գտնեն. Օհանյանն՝ իրեն առաջադրված կասկածանքի մասին (video)
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում։
Նրա խոսքով՝ իր հետ «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարման գործընթացը որեւէ կապ չունի, այդ գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը. «Խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲ-ի օտարմանը, որն իրականացվել է Կառավարության կողմից։ 2002 թվականին այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010 թվականին օտարվել է, բնականաբար, ես եւ ՊՆ-ն այդտեղ որեւէ շահագրգռվածություն չէին կարող ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում.