Կորոնավիրուսով վարակվել է Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր
Իրանի Մեջլիսի 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է երկրի օրենսդիր մարմնի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին:
Նա նաեւ հորդորել է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: