Ողբերգական դեպք. Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ տիրոջ դին՝ կամրջի տակ
Դիտել նաև
Արտակարգ. Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել․ պատգամավոր (տեսանյութ)
Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վարորդը եւս տուժել է
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մաս։
Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սեդրակ Ա-ի դին։ Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բրիգադի ավտոմեքենային։