ԱՎԿ-ն հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ «շտկում». Հրանտ Բագրատյանը՝ կոմիտեի կողմից վիճակագրական տվյալների կեղծման մասին

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է ԱՎԿ-ի կողմից «վիճակագրական տվյալների կեղծմանը» և հայտնել, որ իր գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։

Նրա գրառումն ամբողջությամբ ստորև.

«Իսկ հիմա ձեռնամուխ լինենք մյուս խնդրի լուծմանը։ Ի՞նչ «խաղերով» է ԱՎԿ-ն կեղծել վիճակագրական տվյալները։

Ծառայությունների «խաղերը» 2005-2019թթ։

ՀՀ ԱՎԿ-ն խեղաթյուրումների շուրջ կեսը արել է ծառայությունների հաշվին։ Շատերն են նկատել, որ ինչ ինչ, ծառայությունները ՀՀ-ում, սովորաբար, աճում են երկնիշ թվով։ Այսպես, 2000-2019թթ ՀՀ-ում ծառայությունների աճի տեմպը դրական է եղել 20 տարի անընդմեջ, որից 15 տարի այն եղել է երկնիշ, այդ թվում 10 տարի 15% և ավելի, այդ թվում 4 տարի 20% և ավելի (https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։

Ծառայությունների շղթայական ինդեքսի հաշվարկում որոշակի խնդիրներ կան։ Բանն այն է, որ դրանց կառուցվածքը տարիների ընթացքում փոխվել է։ Վերջին կառուցվածքը (կացություն և հանրային սնունդ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, տեղեկատվություն և կապ, տրանսպորտ, վարչարարական և օժանդակ գործունեություն, զբոսաշրջային գործակալությունների գործունեություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, սպասարկման այլ ծառայություններ), մեր դիտարկմամբ, կիրառվում է 2010-ից։

90-ականների սկզբին կիրառվում էր բոլորովին այլ կառուցվածք (հաշվիչ-ինֆորմացիոն սպասարկում, անշարժ գույքի հետ կապված գործունեություն; շուկային գործունեության ապահովման հետ կապված ընդհանուր առևտրային գործունեություն; ընդերք և հիդրոմետ ծառայություն; բնակարանային տնտեսություն; կոմունալ տնտեսություն և բնակչության սպասարկման ոչ արտադրական տեսակներ; առողջապահություն, ֆիզկուլտուրա և սոցիալական ապահովություն, ժողովրդական կրթություն; մշակույթ և արվեստ; ֆինանսներ, վարկ, ապահովագրություն և կենսաթոշակային ապահովություն; կառավարում), իսկ 2004-ին 1999-ից սկսած հաշվարկվել են բոլորովին ուրիշ դասակարգմամբ (կենցաղային; մարդատար տրանսպորտ; փոստ և հեռահաղորդակցություն; բնակարանային-կոմունալ տնտեսություն; կրթություն; զբոսաշրջություն և էքսկուրսիա; ֆիզկուլտուրա և սպորտ; բժշկական ծառայություններ; առողջարաններ և հանգստյան տներ; իրավական բնույթի և բանկային հիմնարկների ծառայություններ և այլն)։

Մեթոդաբանության հաճախակի փոփոխությունները, որոնք ԱՎԿ կողմից նպատակ են ունեցել նաև մոլորեցնելու հանրությանը (ի վերջո, միշտ էլ կարելի էր մեթոդաբանության փոփոխությանը զուգահեռ տալ նաև համադրելի աղյուսակներ), իհարկե դժվարեցնում են մեր գործը. առաջանում են շեղումներ և երկարատև դինամիկ շարքեր կազմելու խնդիրներ։ Այնուամենայնիվ, սխալները մեծ լինել չեն կարող։ Ի վերջո, կա մի հասարակ լուծում. ՀՆԱ-ից հանում ենք արդյունաբերությունը (շինարարության և էներգետիկայի հետ միասին), գյուղատնտեսությունը և տակը մնում է ծառայությունների ոլորտը (ծառայություններ + առևտուր)։ Բացի այդ, հնարավոր լուրջ շեղումներից խուսափելու համար մենք խորացել ենք միայն 2005-2019թթ վիճակագրական տվյալների վերլուծության մեջ։

Ի՞նչ ենք ստացել։ 2005-2019թթ ՀՀ ՀՆԱ-ն աճել է 2.07 անգամ։ Այդ նույն շրջանում ծառայություններն աճել են 4.5 անգամ (հաշվարկված է ըստ՝ https://www.armstat.am/am/?nid=12&id=06002)։ Այս ոլորտում տնտեսական աճը հիմնականում ապահովել են «ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ու «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղերը։ Առաջինը նշված 15 տարիներին աճել է 11.3 անգամ (Հաշվարկված է. Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 327-348; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2010, էջ 350-371; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 343-370; Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 347-374;https://www.armstat.am/file/article/sv_12_19a_126.pdf)։

Երկրորդի մասով 2005-2009թթ տվյալները բացակայում են (այլ դասակարգում էր)։ Սակայն կան 2010-2019թթ տվյալները, որոնց համաձայն 2010-2019թթ այս ենթաճյուղում տնտեսական աճը 10 տարում կազմել է ....17 անգամ։ Այսինքն,միջին տարեկան հավելաճը այստեղ կազմել է՝ 33% (տես վարևում նշած աղբյուրները)։ Արդյունքում, 1990-2019թթ ծառայությունների ոլորտը (առևտրի հետ միասին) կազմել է 57.4% (ՀԲ տվյալներով 2018-ին ծառայությունների ոլորտը եղել է 52.6% - https://data.worldbank.org/indicator/NV.SRV.TOTL.ZS 2018-ին, իսկ ՀՀ ԱՎԿ պաշտոնական տվյալներով՝ 53.9% - https://www.armstat.am/file/doc/99517723.pdf ) 1990-ի 12.6%-ի փոխարեն։

Ընդ որում «Ֆինանսական և ապահովագրական գործ-թյուն» ճյուղը կազմել է ՀՆԱ 8.9%-ը, իսկ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղը՝ 9.9%-ը։ Սրանք մեր հաշվարկներն. շղթայական ինդեքսներով`հիմնվելով ԱՎԿ սկզբնական (տարեկան) տվյալների բազայի վրա։ ԱՎԿ-ն հրապարակում է այսպիսի թվեր. «ֆինանսական և ապահովագրական գործունեություն»՝ 5.9% և «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ»՝ 6.0% (https://www.armstat.am/file/doc/99517723.pdf)։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ԱՎԿ-ն տարվա ընթացքում և այն ամփոփելիս հրապարակում է շատ բարձր պրոպագանդիստական թվեր, հետո դրանք ավելի ուշ «շտկում» է նկատի ունենալով, որ մեծ հաշվով ընթացիկ կեղծումները պետք «արդարացվեն» բազային տվյալներն իջեցնելով (տես մեր 2020-ի փետրվարի 29-ի ֆեյսբուքյան գրառումը)։

ԱՎԿ մյուս հանցագործությունը ծառայությունների վերաբերյալ տվյալների վակխանալիան է։ Այսպես, 2005թ ծառայությունների ծավալը նախ ներկայացված է 333.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ 340) և ապա 362.8 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2009, էջ 340)։ Բացատրություն չկա։ 2011թ նույն ծառայությունների թիվը հայտարարվում է 865.5 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 357), իսկ մեկ տարի անց 840 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2015, էջ 361)։ Այստեղ «բացատրություն» կա. ասվում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների հաշվարկման մեթոդաբանություն է փոխվել։ Իսկ ո՞վ է դա ստոգելու։ Իսկ ի՞նչու 2011-ի ՀՆԱ-ն չեք իջեցնում և հատուկ հայտարարում։

Ընդհանրապես սովորություն է դարձել բարձր թիվ հայտարարել, նախագահներին ու վարչապետներին շանս տալ ինքնագովերգվելու և ապա ծածուկ թիվն իջեցնել։ Ի դեպ, միշտ չէ, որ այդպես է։ ԱՎԿ-ին բնորոշ է խաբեության ձևերի բազմազանությունը։ Այսպես, ըստ մեկ աղբյուրի 2012թ ՀՆԱ-ն եղել է 3997.6 մլրդ դրամ (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013, էջ 227), մեկ ուրիշի համաձայն 4000.7 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, էջ 223) և, վերջապես, մեկ այլ աղբյուրով՝ 4265.2 (Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, էջ 223)։ ՀՆԱ -ի ցուցանիշի նման «անբացատրելի» փոփոխությունները թույլ են տալիս ծառայությունների ըստ տեսականու տեսակարար կշիռները դարձնել աջափսանդալ։ Դրա հետ միասին ԱՎԿ «բազմազանություն» է դրսևորում։

Օրինակ, ամենուր տեսնում ենք ինչ-որ աստղանիշեր (հատկապես ընթացիկ վիճակագրության մասով), բացատրություններ (օրինակ, ամենուր գրվում է. թվերը նախնական են և դրանք նախնական էլ մնում են 2, 3, 5, 10 տարի և այլն)։ 2020-ի հունվարի մակրոտնտեսական թվերը հրապարակելիս (8.9% հավելաճ) ԱՎԿ-ն հատուկ տեղ տվեց ծառայություններին՝ 13.2%։ Գիտեք, կարծես թե մենք նստած սպասում էինք կորոնավիրուսին տնտեսական աճն «արագացնելու» համար։ Վարչապետն էլ առիթը բաց չթողեց մեր ժողովրդին դուխ տալու նորանոր վիճակագրական սխրանքների ոգով։

Այսպիսով, ծառայությունները մեր ԱՎԿ «թույլ» տեղն են։ Դրանք աճում են միշտ և ամենուր՝ առնվազն երկնիշ թվով։

p.s. սույն գրառումը ՀՀ իրավապահ մարմինների կողմից կարող է դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին։

Շարունակելի»,- գրել է նա:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Նորերի կեղտերը նախկինների արածներով կոծկելու դիմակը «Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Ռազմիկ Դավոյանի հետ և շնորհավորել Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են Մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի.ՀԿԿ Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի մարմինը գտնելու համար ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից` լրատվամիջոցներում կատարած գործողությունների առնչությամբ Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կա՛մ մի լսեք, կա՛մ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա․Աբրահամ Գասպարյան ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը որևէ գրություն չի ուղարկել ոստիկաններին Հրանտ Նազարյանի մուտքն արգելելու վերաբերյալ Կեցցե՜ ձայնազուրկ մամուլը, կեցցե՜ տապալվող պետականությունը Նիկոլ Փաշինյանը վախենում է հայելուց Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին Առանց դիմակի հաղորդավարներին տուգանելը ուղղորդված հանցագործ արշավ է մեդայի դեմ․ «Մեդիա պաշտպան» Մեր իշխանությունները մի կես տարի առաջ մեզ համոզել էին, որ արդեն Վրաստանից անցել ենք ու հեսա-հեսա Ադրբեջանից էլ կանցնենք Պարզվել է՝ տեղական «GALLUP»-ը հարցումն անցկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործում է օտարերկրյա ադմինիստրացիաների ներքո.Կոնստանտին Տեր-Նակալյան. անոնս Խորհրդարանը ՍԴ-ից թարգմանություն է ուզում, չնայած որ այն իր մոտ է Համավարակի քողի տակ՝ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողություններ Հակառուսական պրոպագանդիստը Պուտինը կվերընտրվի 2024 և 2030 թվականների՞ն. Ռուսաստանցիները ծաղրում են, անկախ դիտորդներն ահազանգում են խախտումների մասին «Չումա» տարածող իշխանություն Դամ պահողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub