Հռոմում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել
Իտալիայի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել երկրի հյուսիսում դրա հարուցած հիվանդության բռնկումն սկսվելուց հետո: Ախտահարվել է ոստիկան, որը կարող էր վարակվել ռիսկի գոտու իր ընկերոջից:
Այս պահին բժշկական վերահսկողության միջոցներ են ձեռնարկվում այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնց հետ շփել է հիվանդացածը: Ոստիկանը մի քանի օր գտնվել է տանը՝ շնչուղիների սուր հիվանդության նշաններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: