Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի
Մարտի 2-ին ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ կսկսվեն: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Այն տեղի կունենա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ:
Հաղորդագրության համաձայն` զորավարժությունները կանցկացվեն մարտի 2-6-ը: