Ա. Հարությունյանը երեկ չափալախ ստացավ Ս. Կարապետյանի հուղարկավորության համար կառավարության ստեղծած հանձնաժողովի տեսքով
Երեկ հետաքրքիր բան եղավ։ ԿԳՍՄ գլխավոր ուղեղային կենտրոնը հրաժարվում ա Սամվել Կարապետյանի հուղարկավորության համար հանձնաժողով ստեղծել։ Մարդու, ով մշակույթի հանրահռչակման համար բազմապատիկ շատ բան ա արել, քան մշակույթի նախարարությունն իր ստեղծման օրից։ Ժամեր անց կառավարության որոշմամբ Արայիկ Հարությունյանը չափալախ ա ստանում կառավարության ստեղծած հանձնաժողովի տեսքով։ Չգիտեմ, կստեղծվե՞ր հանձնաժողով, թե ոչ, եթե չլիներ ֆեյսբուքյան պահանջը։ Հուսամ կստեղծվեր։ Հուսամ Արայիկ Հարությունյանի ներգանգային համակարգին ինչ որ մեսիջներ հասան էս դեպքից հետո։
Վստահ եմ էս գրածս կհասնի իրան լուրջ դեմքով նախարարի տեղ դրած Արայիկ Հարությունյանին։
Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից