Հինգ պատճառ, թե ինչու Իդլիբում պարտվելու դեպքում Էրդողանը կփորձի ապակայունացնել իրավիճակն Արցախում

Իրավիճակի սրումը Իդլիբում քննարկումների առիթ դարձավ, թե կսկսվի՞ արդյոք 17-րդ ռուս-թուրքական պատերազմը արդեն մեր օրերում:

Միջազգային դիտորդների մեծ մասի կարծիքով, դա քիչ հավանական է: Սակայն, մյուս կողմից, գրեթե բոլորն են համաձայն, որ այս երկու երկրների միջև պատերազմական գործողությունները կարող են ընթանալ իրենց պրոքսի-ուժերի կողմից Լիբիայում, Սիրիայում կամ Կովկասում:

Մեր կարծիքով, Իդլիբում իրավիճակն այն աստիճանի է սրված, որ կողմերն այլևս զիջումների տեղ չունեն:

Սիրիական բանակն արդեն նվաճել է Իդլիբ մարզի փաստացի 50 տոկոսը, և նրա նպատակն է լիակատար վերահսկողության տակ վերցնել Մ5 և Մ4 մայրուղիները: Հիշեցնենք, որ Մ5 մայրուղին կապում է Հալեպը Դամասկոսի հետ, ինչը անչափ կարևոր է երկրի միասնականության վերականգման համար: Իսկ Մ4 մայրուղին կապում է Հալեպը Լաթակիայի հետ: Առանց դրա Հալեպը կտրված կմնա ծովից, իսկ Լաթակյան էլ՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքից: Սակայն Մ4 մայրուղին անցնում է այդ մարզի մեջտեղով, և, ուրեմն, սիրիացիները դատապարտված էին անտեսել 2018 թվականի Սոչիի համաձայնությունները: Արդյունքում, այս պահի դրությամբ թուրքական դիտորդական մի շարք կետեր հայտնվել են մի գոտում, որն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ: Հասկանալի է, որ դա ոչ նորմալ իրավիճակ է: Կամ թուրքերը պետք է նահանջեին արդեն գրավված տարածքներից, կամ էլ թուրքական պրոքսի ուժերը պետք է փորձեին հետ վերցնել կորցրած տարածքները: Բնականաբար, թուրքերը փորձեցին երկրորդ ուղիով գնալ, որի արդյունքում, հայտնվեցին օդուժի ռմբակոծությունների տակ և որի արդյունքում էլ առաջացել է այս լարված իրավիճակը:

Այն, թե ինչու սիրացիները չեն կարող կամովին հանձնել իրենց կողմից գրավված տարածքները, հասկանալի է: Իսկ թե ինչու Էրդողանը չի կարող հետ նահանջել, փորձենք վերլուծել առանձին:

Հինգ պատճառ, թե ինչու Էրդողանը Իդլիբում հետնահանջի ճանապարհ չունի

Պատճառ 1–ին

Սիրիական ուղղությունն Էրդողանի համար կարևորագույններից է: Նա կարողացավ «մաքրել» Սիրիայի հյուսիսը քրդերից: Այսօր փաստացի վերահսկում է Սիրիայի հյուսիսային մասում ավելի քան 6 հազար քմ տարածք՝ չհաշված Իդլիբի մարզը: Նա փաստացի համաձայնվել է Մոսկվայի հետ կիսել Սիրիայի տարածքները ըստ ազդեցության գոտիների՝ ստանալով այդ երկրի հյուսիսը, փոխարենը հրաժարվելով Ասադի ռեժիմը տապալելու ծրագրերից: Հիմա, ըստ նրա, Պուտինը փաստացի դրժում է իր խոստումը՝ վատ վիճակի մեջ գցելով Էրդողանին:

Պատճառ 2–րդ

Հրաժարվելով աջակցել Սիրիայի սուննի արաբներին և գործարք կնքելով Մոսկվայի հետ՝ Էրդողանն արդեն հասցրել էր «դավաճանի» պիտակ ստանալ նրանցից: Հրաժարվելով Իդլիբից՝ Էրդողանը կարող է դավաճանի պիտակ ստանալ արդեն Թուրքիայի կրոնամոլ շրջանակների կողմից, որոնք համարվում են նրա քաղաքական հիմնական հենարանը երկրի ներսում:

Պատճառ 3–րդ

Եթե Էրդողանը համակերպվի Ասադի կողմից Իդլիբի հնարավոր գրավման հետ, ապա այդ մարզի 4 միլիոնանոց բնակչությունից առնվազն 25 տոկոսը կփորձի տեղափոխվել Թուրքիա: Իսկ այսօր արդեն Թուրքիայում կա մոտ 3 մլն փախստական, որոնց առկայությունը խիստ նյարդայնացնում է թուրք հասարակությանը և հատկապես նրա աշխարհիկ մասին: Իսկ դա կարող է բերել նոր ճգնաժամի, որը հաստատ Էրդողանի օգտին չի լինի:

Պատճառ 4–րդ

Եթե Էրդողանը զոհաբերի սուննի արաբների շահերը Սիրիայում, ապա ոչ միայն կփլվի իր նեոօսմանյան գաղափարախոսությունը, այլև ի դեմս այդ գաղափարախոսությանը անկեղծ հավատացողների՝ կստանա ոխերիմ թշնամիների մեծ ճամբար, որոնք չեն ների «դավաճան Էրդողանին»՝ դրանից բխող բոլոր տեսակի հետևանքներով: Էրդողանը գաղափարապես կավարտվի որպես գործիչ: Իսկ ինչպես հայտնի է, գաղափարապես ավարտված գործիչը հաջորդ քայլում կորցնում է իր իշխանությունը:

Պատճառ 5–րդ

Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում արդեն անկում է ապրում: Վկան՝ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրությունների արդյունքներն էին, որտեղ, ինչպես հայտնի է, պարտվեց Էրդողանի համակիրը: Թուրքիայի աշխարհիկ շրջանակները մերժում են Էրդողանին: Վերջինին մերժում է նաև Արևմուտքը: Հատկապես 2016-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իր բոլոր հույսերը կապել էր Պուտինի հետ: «Թուրքական հոսքն» ու Ս-400–ի գնումը վերջնականապես են փչացրել Էրդողանի հարաբերությունները Արևմուտքի հետ:

Այդ իսկ պատճառով, եթե Էրդողանը պարտվի Իդլիբում, ապա նա կպարտվի նաև Անկարայում: Սա միանշանակ է, քանզի թուրք հասարակությունը չի սիրում թույլ և պարտված գործիչների: Ավելի քան 500 տարվա փորձ ունեցող երկիրը չի ընդունում ո՛չ դատարկ պոպուլիստների, ո՛չ փուչիկ-գործիչների, ոչ էլ քցված ու պարտված գործիչների, քանզի գիտի դրա բացասական հետևանքների գինը պետության համար:

Ինչո՞ւ մենք պետք է զգոն լինենք Ղարաբաղում

Ըստ էության, եթե Իդլիբում Էրդողանը չկարողանա հաղթել, ապա նա իր իշխանությունը փրկելու համար ունի ռևանշի գնալու երկու ուղղություն: Առաջինը Լիբիան է, որտեղ նրա պրոքսի ուժերը պայքարում են մարշալ Խաֆտարի դեմ, իսկ երկրորդը Կովկասն է, որտեղ նա կարող է փորձել իր գործընկեր Ալիևի միջոցով ռևանշի հասնել Ղարաբաղում:

Խաֆտարի դիրքերը շատ ամուր են: Լիբիայի մեծ մասը գտնվում է նրա վերահսկողության տակ: Նրան են աջակցում Սաուդյան Արաբիան, արբական ծոցի երկրները, եվրոպացիները և Մոսկվան:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այս պահին Էրդողանի համար ամենաթույլ օղակն ենք:

Փաշինյանի իշխանության գալուց հետո մենք Հայաստանում ունենք լիովին պառակտված հասարակություն: Օր օրի դրսի շրջանակների «փափուկ» գործունեության արդյունքում հետևողականորեն վարկաբեկվում են երկրի գրեթե բոլոր ինստիտուտները: Վարչապետի, նախագահի, ԱԺ-ից հետո անվստահության ալիքը հասել է արդեն ոստիկանությանը, ԱԱԾ-ին և բանակին: Այստեղ դրսի համապատասխան շրջանակները՝ ներսի շրջանակների հետ միասին, ներսից փորձում են թուլացնել երկիրը: Եվ այս ալիքն արդեն ներթափանցել է Արցախ: Իսկ ընտրություններն այդ վարկաբեկման գործընթացի համար բարենպաստ դաշտ է ձևավորել: Եթե մարտի 5-ից հետո Էրդողանը Պուտինի հետ ինչ-որ համաձայնության չգա Իդլիբի հարցում, ապա կարող է սկսել գործել «իրար տակից խփելու գործընթացը՝ իրենց պրոքսի ուժերի կողմից», սա նշում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր վերլուծաբանները:

Կարծում եմ, որ մենք, վերը նշված պատճառները հաշվի առնելով, այսօր այսպես կոչված «թույլ օղակ» ենք դարձել և որի պատճառով էլ գոնե զգոն պիտի լինենք, որ հետո չասենք, թե «պատերազմն անսպասելի թակեց մեր դուռը»: Ոչ մի անսպասելի բան չկա: Մենք ինքներս մեր ձեռքերով ենք մեզ դարձրել «թույլ օղակ» և որևէ մեկին դրսում, բարոյական իրավունք չունենք մեղադրելու համար:

Երվանդ Բոզոյան

  politeconomy.org

դիտվել է 647 անգամ
Լրահոս
Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am