Սինգապուրի իշխանությունները հրաժարվել են աշխատավարձից և այդ գումարներով պարգևատրելու են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Սինգապուրում նախագահը, վարչապետն ու կառավարության անդամները, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ, հրաժարվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձից։ Այդ գումարով նրանք նախատեսում են պարգևավճարներ բաժանել բուժհաստատությունների աշխատակիցներին, ովքեր այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ, հայտնել է փոխվարչապետ Հեն Սվի Կիտը։
Ամսական աշխատավարձ չեն ստանա Սինգապուրի ողջ քաղաքական վերնախավը, հավելել է նա:
Նշենք, որ Սինգապուրում ամենաբարձր աշխատավարձ վարչապետինն է՝ 125 հազար դոլար ամսական։