Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ

Ալբանիայում քաղաքական սուր ճգնաժամ է, որի կենտրոնում հայտնվել են երկրի նախագահը, իշխող կուսակցությունը և Սահմանադրական դատարանը։

Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Նախագահը դիմել է հատուկ դատախազին՝ քննել կառավարությունը ձևավորած սոցիալիստական կուսակցության կողմից սահմանադրությունը խախտելու հարցը։

Մետան նկատի ունի Ալբանիայի Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը։ Դատարանի ինը դատավորներից վեցի տեղը թափուր է այն բանից հետո, երբ ստուգման գործընթացը հայտնաբերել է, որ գործող դատավորները չեն կարող ապացուցել, որ իրենց ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով կամ որ իրենք իրենց ողջ կարիերայի ընթացքում համապատասխանել են հակակոռուպցիոն և պրոֆեսիոնալ ստանդարտներին։ Նախագահը գտնում է, որ գործընթացը հակասահմանադրական է և պայմանավորված է բացառապես քաղաքական շահերով։

Ալբանիայի նախագահի այս վարքագիծը առավել քան անսովոր է մեր հասարակության համար, քանի որ մեր երկրի նախագահը նշանակման պահից ի վեր ընտրել է իշխանության հետ որևէ հարցում չհակադրվելու, սեփական PR-ով մտահոգվելու և բոլոր հարցերում նեղ անձնական շահերով առաջնորդվելու սկզբունքը։

Ալբանիայի նախագահը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ երկիրը հայտնվել է միակուսակցականության վտանգի առաջ և գործադիրը հիմա էլ ձգտում է վերահսկողության տակ վերցնել Սահմանադրական դատարանը։ Գրեթե հայաստանյան վիճակն է։

Բայց կա մի մեծ տարբերություն. Ալբանիայի նախագահն ունի կարծիք, ունի խիզախություն այն ձևակերպելու և չի թաքնվում լղոզված տեքստերի տակ։

Մենք էլ ունենք գրեթե նախագահ, որը գրեթե միշտ անում է այն ինչ իրեն ասում է իշխանությունը և միշտ անում է այն, ինչը տեղավորվում է իր անձնական շահերի շրջանակներում։ Հայաստանի նախագահը բազմիցս հնարավորություն է ունեցել իրեն դրսևորելու որպես սահմանադրության երաշխավոր՝ երբ արգելափակում էին դատարանների մուտքերը, երբ ԱԺ ընդունում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքը, երբ Սահմանադրության կոպիտ խախտմամբ նշանակվում էր հանրաքվե՝ սահմանադրության անցումային դրույթներում հակաիրավական փոփոխություն անելու համար։ Եվ նա միշտ գրեթե լռել է։

Ալբանիայի նախագահը չի օգտվում լիազորությունների սահմանափակության վերաբերյալ արդարացումներից, և թեև նախագահը պետք է ի պաշտոնե միավորող գործոն լինի երկրում, Մետան կոչ է արել մարտի 2-ին կառավարության դեմ հանրահավաք անցկացնել։

Սա խոսում է նախագահի կողմից երկրի հանդեպ պատասխանատվության որակի, երկրի շահը սեփական հարմարավետությունից բարձր դասելու գիտակցության մասին։
Մենք ունեինք բացառիկ հնարավորություն նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ։ Ցավոք այդ հնարավորությունը բաց թողնվեց։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am