Զովունիում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել
Հրապարակ օրաթերթը գրում է.
Քիչ առաջ տեղեկություն ստանացանք, որ Կոտայիք մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում արտակարգ դեպք է պատահել։ Մեզ փոխանցեցին, որ զինված անձը այս պահին գտնվում է համայնքի ռեստորաններից մեկում և պատանդներ է վերցրել։ Ոստիկանությունից մեզ տեղեկություն չփոխանցեցին՝ ասելով, որ իրենք ունեն նման տեղեկություն և հետագայում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։ Հարցին, թե ոստիկանությունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է, լրատվական վարչությունից կրկին չպատասխանեցին՝ ասելով, որ սպասենք պաշտոնական հաղորդագրությանը։