Իլհամի բարեկամները սպասում են նրան ՀԱՊԿ-ում. Մտքներին Արցախն է

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հաշվի առնելով Սովետական Միության փորձը, դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:

«Ուզում եմ հիշատակել Սովետական միության փորձը: Մենք բոլորս տարբեր էինք, հիշո՞ւմ եք՝ Բալթյան հանրապետություններ և Միջին Ասիայի հանրապետություններ: Ուրախությամբ պետք նշեմ, որ այս բազմազգ ընտանիքում Սովետական միության տարածքում չեն եղել տարածքային պահանջներ, միջազգային և կրոնական հակամարտություններ: Դրա համար այդ ուղղությամբ թրենդը ճիշտ կլիներ», – երեկ նշել է դեսպանը «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը մուտք գործի ՀԱՊԿ, ինչը հետագայում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ռուսական շրջանակներից՝ փորձագետների, մեկնաբանների մակարդակով բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այս կարծիքի տիրաժավորումն, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, որը մեկ անգամ չէ հայտարարել, որ դեմ չէր լինի, եթե Ադրբեջանը անդամակցեր ԵԱՏՄ-ին: Սակայն Ադրբեջանը պաշտոնապես չեզոք մեկնաբանություններ է արել, հասկացնելով, որ նման անդամակցությանը կհամաձայներ, եթե համոզված լիներ, որ ԼՂ խնդիրը լուծվելու է Բաքվի պահանջներին համահունչ:

Երեկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ըստ ԱԽ գրասենյակի՝ քննարկվել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընդգծել է Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատել է ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։

Ղազախստանը, Բելառուսը բազմիցս իրենց դիրքորոշումներով ցույց են տվել, թե որքանով են կարևորում Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը: Կարելի է պատկերացնել, թե համաձայնություն կլինի Ադրբեջանի հետ ԼՂ որևէ հարցում ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում, եթե Բաքուն անդամակցի այդ կառույցներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2354 անգամ
Լրահոս
Մուսուլման եղբայրներ՝ բռնաբարություն, դիակների պղծում և նորածինների այրում, Էրդողան, ամոթ քեզ Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am