Հանրային հեռուստաընկերությունը թաքնված քաղաքական տեխնոլոգիա է կիրառում և քարոզ է իրականացնում

Փետրվարի 27-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 18 րոպե 30 վայրկյան, որից 8 րոպե 40 վայրկյան հատկացվել է «ՈՉ»–ի շտաբի կողմնակիցներին, 4 րոպե 26 վայրկյան «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 5 րոպե եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ, տեղեկացնում է «Մեդիապաշտպանը»։

«Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը, անդրադառնալով հանրաքվեին (5 րոպե 48 վայրկյան), ասել է, որ սկսված գործընթացի պատճառով Հայաստանը դառնալու է միջազգային կառույցների թիրախ։ Ըստ տիկին Վարդանյանի, միջազգային կառույցների արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ մեկ փուլ հետո հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահ մարմինների քննության առարկա։

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում ներկայացվել է նաև իրավաբան, «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Արսեն Բաբայանի հայտարարությունը։ Նա անդրադառնալով լուրին, թե «Ոչ» քարոզչական կողմը թոշակառուներին կաշառք է առաջարկել, հայտարարել է, որ այդ լուրի մասին գրառումը ուղարկել է ոստիկանություն և հորդորել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Քրիստ Հովսեփյանի կաշառքի մասին հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ։

Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել «Այո» տարբերանշանի իրական ստեղծողների մասին (3 րոպե 21 վայրկյան)։ Ռեպորտաժում խոսվում է «Այո» շտաբի մասին, մեջ են բերվում «Այո» շտաբի համակարգող Սուրեն Պապիկյանի խոսքերը և նշվում է, որ մի շարք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ ևս խոսել են տարբերանշանի շուրջ ստեղծված աղմուկի մասին։ Սրան հակառակ, Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ չի պատրաստել «ՈՉ»-ի շտաբի մասին։ Սա ակնհայտ քաղաքական տեխնոլոգիա է, որն իր մեջ պարունակում է ոչ ուղիղ «Այո»-ի քարոզ։

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում Ալենը որոշել է գերազանցել Նիկոլին. գինը սահմանված է. Հովհաննես Իշխանյան (video) ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am