Հիշե՛ք այս մարդկանց անունները, նրանք իրենց անունը ոսկե տառերով են գրել. Էդգար Ղազարյանը՝ ՍԴ դատավորների մասին

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ավարտվել է Սահմանադրական դատարանի յոթ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող «օրինական կաշառք» անունը ստացած օրենքի գործողության ժամկետը, որից չի ցանկացել օգտվել Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից և ոչ մեկը։ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արևիկ Պետրոսյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Արաիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան։

Հիշե՛ք այս մարդկանց անունները, նրանք այլևս անհատականություններ են ովքեր իրենց անունը ոսկե տառերով են գրել հայկական իրավունքի պատմության մեջ։ Նրանք այսօրվա և ապագայի արդարադատության բոլոր գործիչներին ի ցույց տվեցին սկզբունքային, անաչառ և արդարամիտ դատավորի իսկական կերպարը։

Նրանց ազնվությունն ունի բարձրագույն աստիճան, նրանք չեն կարող իրենց համար ընդունելի համարել անգամ «օրինական» համարվող և օրենքով սահմանված «կաշառքը»։ Նրանք պատրաստ չեն յուրացնել հանրային միջոցներն առանց աշխատանքի և առանց վաստակի, քանզի իրենց ողջ կյանքում հանրային և մասնագիտական հարգանքը, միջոցներն ու հեղինակությունը վայելել են միայն ու միայն արժանապատվորեն՝ ազնիվ վաստակով։ Այդ մարդկանց հանդեպ 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսվող հերթական ապօրինի և հակասահմանադրական ագրեսիան ոչ մի պարագայում չի կարող հաջողություն ունենալ։

Ազնիվ և օրինապաշտ մարդկանց հանդեպ անազնիվ պայքարն ու ապօրինի գործողությունները երբեք չեն կարող հաջողել։ Ուրախ եմ և հպարտ, որ կյանքի բերումով, երջանկություն եմ ունեցել անձնապես ճանաչել այս բացառիկ մարդկանց, աշխատել նրանց հետ, դառնալ նրանց գործընկերը։

Նրանց սկզբունքային, պետականամետ և ազնիվ կեցվածքի իրական շահառուները Սահմանադրական դատարանի և այլ դատարանների ներկա և ապագա բոլոր դատավորներն են, նույնիսկ նրանք ովքեր նենգաբար ջանքեր չխնայեցին վարկաբեկել բարձր դատարանը և անմիտ դատողություններով փորձեցին արժեզրկել նրա մեծ դերակատարությունն ու հեղինակությունը»։

դիտվել է 458 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am