Հանրահավաք և երթ՝ ընդդեմ կորոնավիրուսի. 3 մեջբերում, որոնք մատնում են իշխանության անլրջությունը

Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար. «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:

Թ. Գեբրեիսուս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ. «Դատելով զարգացումներից՝ Կորոնավիրուսը ձեռք է բերելու պանդեմիկ հատկանիշներ։ Եթե պետությունները գործեն ագրեսիվ, նրանք կկարողանան դիմակայել։ Կան մի քանի կենսական հարցեր, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է իրեն տա. դուք պատրա՞ստ եք առաջին հիվանդին ընդունելու, ունե՞ք բավարար բժշկական թթվածին և այլ պարագաներ....»

Էմանուել Մակրոն՝ Ֆրանսիայի նախագահ. «Սա ճգնաժամ է, սպասվում է համաճարակ. մեր պարտքը դրան դիմակայելն է...»

Հայաստանի երեք հարևանների հետ մենք ունենք զգալի ծավալի շփումներ, ուղևորափոխադրումներ, իսկ այդ երկրներում արդեն իսկ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Մեզ սպասում է մեծ ալիք Ռուսաստանից, որը դեռևս չի մտնում վտանգավոր երկրների ցանկում, բայց հավանականությունը, որ կդառնա այդպիսին, օր օրի մեծանում է։ Հասկանալի է, թե դա ինչ ծավալներով և ինչ արագությամբ կազդի Հայաստանի վրա։

Ադրբեջանն իր բոլոր սահմաններին տեղակայում է շարժական հոսպիտալներ, բոլոր երկրները մշակել և իրականացնում են կոշտ համակարգված քայլեր: Ի՞նչ է անում Հայաստանը։ Իշխանությունները մատնված են անգործության. նրանք ուղղակի չգիտեն իրենց անելիքը, չեն պատկերացնում ռիսկերը։

Նրանց ուշքն ու միտքը երթը, հանրահավաքը, հանրաքվեն է։ Առողջապահության նախարարն ասում է՝ հանրահավաքները վիրուսի տարածման վտանգ չեն պարունակում: Սա մտածողություն է կամ մտածողության դեֆեկտ։

Օրվա իշխանությունները քաղաքական պատասխանատվություն են կրում այս անտարբերության, անգործության համար: Եթե հանկարծ վիրուսը հայտնվի և տարածվի Հայաստանում, ապա դրա հետևանքների պատասխանատվությունն ընկնում է բացառապես գործող իշխանությունների վրա։

Հ.Գ. Այսօրվա հայաստանյան մթնոլորտը հիշեցնում է խորհրդային ոչ վաղ անցյալը՝ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը, որից հետո վտանգավոր գոտում գտնվող քաղաքների և գյուղերի բնակչությանը չէին տարհանել, ինչ է թե չձախողվեն մայիսի մեկի տոնական շքերթներն ու միջոցառումները:

Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 641 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am