Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր
ՌԴ-ի կառավարությունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի սահմանով Իրանի քաղաքացիների անցումը՝ ՌԴ-ի քաղաքացիների ավտանգության ապահովման եւ կորոնավիրուսային վարակի տարածումից պաշտպանության նպատակով, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է նախարարների կաբինետի կայքում:
Ներքին գործերի նախարարությանը հանձնարարված է ժամանակավորապես դադարեցնել ուսումնառության եւ աշխատանքային գործունեության իրականացման նպատակով ՌԴ մուտքի հրավերների փաստաթղթերի ընդունումը, ձեւակերպումը եւ հանձնումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: