ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մարտիրոսյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ կլինեն:
Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային:
«ԱԱԾ-ն այն կառույցն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ այն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքները: Եղել են ձերբակալություններ և կլինեն իհարկե, դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է ԱԱԾ-ում»։