Անելանելի դրություն․ թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: Թերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Տեղեկացանք, որ վերջին օրերին վիճակը վատ է եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Վանաձորում մարդկանց կծելու, հարձակվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում:

Անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը թերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել:

«Քանի որ շների ոչ թե քանակը, այլեւ որակն է փոխվել. իրենք ավելի ագրեսիվ են դարձել: Կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են»,- նշեց նա:

Սակայն, բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաեւ Երեւանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ եւս «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երեւանցիներից: Երեւանի քաղաքապետարանից, սակայն, փոխանցում են, որ թափառող շների հարցով զբաղվում են:

Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով: Թե սա ինչքանով կփոխի իրավիճակը, դժվար է ասել։ Կենդանիներին, անշուշտ, պաշտպանել է պետք մարդ-գազաններից, բայց դա չպետք է արվի այնպես, որ հիմա էլ մարդկանց գազազած շներից պաշտպանելու հրամայականի առաջ կանգնենք»։


Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am