Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

2008թ․ «Մարտի 1-ը» կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում և այսօր՝ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին քայլերթ կազմակերպելով՝ մեր իշխանությունն ուզում է ժողովրդի մեջ արթնացնել հուզական հիշողությունը։ Այս մասին «Արմնույզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ժողովրդին կոչ էր արել մասնակցել «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։

Ըստ Խուդոյանի՝ սա գուցե նաև կապված է սահմանադրական բարեփոխումների համար նախատեսված հանրաքվեին «Այո» ասելու պրոպագանդայի հետ։


Հաղորդման մյուս հյուրի՝ «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանի դիտարկմամբ էլ՝ չարժե կազմակերպել նման հավաքներ, քայլերթներ, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում տարածվում է կորոնավիրուսը․ «Հայաստանում կորոնավիրուս չկա, բայց այս վիրուսը տարածված է հարևան երկրներում։ Մարդկանց ասում ենք՝ մարդաշատ վայրերում չհավաքվել, բայց մենք նման քայլերթներ ե՞նք կազմակերպում»։

Նունե Ներսիսյանը նաև չի հասկանում՝ ինչու այս օրերին չեն կազմակերպվում հարգանքի տուրքեր Սումգայիթի ու Խոջալուի ջարդերի զոհերի հիշատակներին, բայց կազմակերպվում է «Մարտի 1-ի» քայլերթը․ «Սա ցույց է տալիս, որ այս իշխանությունը հուզական ֆոնի վրա շահարկում է իր քաղաքական շահերը՝ զոհերի իրավահաջորդների մոտ արթնացնելով այդ հուշերը»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով էլ՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք կարող է յուրաքանչյուր քաղաքացի մատուցել․ «Սակայն «Մարտի 1-ը» քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ ցածր մակարդակում շահարկվում է»։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանար ոգեկոչել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, նա առանց կոչերի դա կաներ․ ««Մարտի 1-ը» Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է մանրադրամ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ստերի վրա է կառուցում իր քաղաքականությունը, իսկ 2008թ․ մարտի 1-ին մենք նրան այսպիսին չէինք պատկերացնում»։

Հարցին՝ տարիներ առաջ «Մարտի 1-ի» զոհերի ծնողները մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին՝ իրենց երեխաների մահվան մեջ, հիմա ինչպե՞ս են Նիկոլ Փաշինյանի կողքին, Նարեկ Սամսոնյանը, ով տասը տարի առաջ ևս տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցն էր, նշել է․ «2015թ․ ՀԱԿ-ն ամեն ինչ փորձում էր անել, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը ստվերվի և այդ ժամանակ էլ «Մատի 1-ի» զոհերի ծնողների հարաբերությունները սրվեցին»։

Նարեկ Սամսոնյանը նշել է նաև, որ ցավալի է, որ այսօր ծնողների մեջ կան մարդիկ, որոնց համար իրենց երեխաների զոհվելը ևս խաղաքարտ է դարձել։

Նունե Ավանեսյանի խոսքով էլ՝ «Մարտի 1-ը» բացահայտված չէ և դեռ հարց է Նիկոլ Փաշինյանը կբացահայտի այն, թե ոչ․ «Ես ևս համակարծիք եմ այն տեսակետի հետ, որ «Մարտի 1-ի» զոհերի ծնողներից շատերն իրենց երեխաների մահը սգալու փոխարեն, քաղաքական նպատակներով շահարկում են»։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից, պարգևավճարներից՝ Սամվել Խուդոյանը նշել է․ «Իմ կարծիքով իշխանությունների համար մեկ սխալն է աղքատ երկրում մեծ չափով պարգևավճարներ տալը։ Ստացվում է՝ կաշառք են տալիս, որ կաշառք չվերցնեն։ Ու՞ր գնում ես, ժողովուրդը սրա մասին է խոսում։ Կաշառքն այնպիսի բան է, որ այն մարդը, ով հնարավորություն ունենա, ու իմանա չի բռնվելու, կվերցնի անպայման»։

Նունե Ներսիսյանի խոսքով էլ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար էլ պարգևավճարները քիչ են, նա նաև ԲԿ-ներ է փակում։

Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ էլ՝ պարգևավճարների նման բաշխումը «թավշյա թալան է»։

դիտվել է 462 անգամ
Լրահոս
«Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք»․ Թեհմինա Վարդանյան Վիտալի Բալասանյանի թիմն ում կպաշտպանի երկրորդ փուլում Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Կոտայքում մահացած կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել Արցախում երեկվա դրությամբ մեկուսացված 2 քաղաքացիների և այսօրվա ընթացքում ևս 1 քաղաքացու կորոնավիրուսի թեստի արդյունքը եղել է բացասական Կանգնելու ենք փաստի առաջ.մարդիկ «իրար են ուտելու», շատանալու են սպանություններն ու գողությունները. Մարինա Խաչատրյան (video) «Եթե սա պատերազմ է, ապա այս հրամանատարները պիտի դատվեն պատերազմական ժամանակի օրենքներով». Կարեն Վրթանեսյան Ի՞նչ եք ուզում, Նիկոլն ա թույլ տվել. Կանադան ու Վրաստանը ծաղրում են Հայաստանին ու Արցախին.Սոնա Աղեկյան (video) «Ով՝ սիրուն, սիրուն». Մելաձեն երգում է, ՌԴ վարչապետը՝ պարում. տեսանյութ Որտեղի՞ց այս փողերը և ինչպե՞ս կարելի է մսխել նման նյութերի վրա. տեսանյութ Արցախցիները վախեցած էին,եթե հանկարծ Արայիկ Հարությունյանին չընտրեին, աշխատանքից զրկվելու էին.Սոնա Աղեկյան (video) Երևանի ավագանու անդամը հեգնանքով է վերաբերվել Թբիլիսիում իրականացվող ախտահանման աշխատանքներին Շուկաները կփակվեն, եթե ոչ՝ կտուգանվեն Կորոնավիրուսը պայթեցնում է տնտեսությունը և ֆինանսական աշխարհը. Ի՞նչ է մեզ սպասվում. Միխայիլ Լայթման Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել Նիկոլ, քո ու թիմիդ թալանած փողերը վերադարձրու աղքատներին.Սոնա Աղեկյանը ֆլեշմոբ է սկսում (video) Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի Կորոնավիրուս. Վրաստանի կենտրոնական բանկի 7 աշխատակից վարակված է Սոթքում 12-ամյա երեխան ինքնասպանություն է գործել Փաշինյանի համար սա գրիպ ա՞, թե՞ գրիպ չի․ 7or TV Արցախում մի մարդ ընտրել էր Վլադիմիր Պուտինին. ընտրություններն անցել են վախի մթնոլորտում.Սարգիս Տեր-Եսայան (video) Ավստրալացի պատգամավորը Արցախի վերաբերյալ թվիթի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» Միայն կիսագրագետները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները Քառօրյայից չորս տարի անց. բանալին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է «Տարօրինակ է, որ Փաշինյանը ռուսական գազի գինը քննարկել է Լուկաշենկոյի և ոչ թե Պուտինի հետ». Գրիվաչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել