Վենետիկի հանձնաժողովին քննադատելը Երևանի նկատմամբ բացասական արձագանք կառաջացնի, Փաշինյանը պետք է ներկայացնի իր կասկածների ապացույցները. արտասահմանցի փորձագետներ

«Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհրդի անդամ, դոկտոր Հաննա Շելեստի կարծիքով` ցանկացած երկիր իրավունք ունի ինքը որոշի` երբ դիմել Վենետիկի հանձնաժողով, բայց ամեն դեպքում պրակտիկան ցույց է տալիս, որ համագործակցության մերժումն ամենալավ որոշումը չէ:

Նա Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց` անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առանց Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաների անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը և վերջինիս քննադատական խոսքերին` ուղղված Եվրախորհրդի ինստիտուտին:


«Նախևառաջ, Եվրոպայի խորհուրդը կարող է պնդել, որ պետությունը Վենետիկի հանձնաժողովի առաջարկները կամ գնահատականները համարի որպես Եվրախորհրդի անդամակցության պարտավորություններ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, որոնք կապված են Հայաստանում տեղի ունեցած գործընթացների հետ: Փաշինյանն իր այս կարծիքը հայտնել էր Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանությունը սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չի ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու:

«Գերմանիա կատարած այցիս ընթացքում հանրաքվեի ու ՍԴ-ի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: Նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում նման պրոցեսներ են տեղի ունեցել: Եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո: Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում` եվրոպացի մեր գործընկերներին»,- ասել էր Փաշինյանը:

Ուկրաինացի վերլուծաբան Հաննա Շելեստն այս համատեքստում երկրորդ խնդիրն առանձնացրեց. այն է` համագործակցության նման «դրամատիկ մերժումը» կարող է նաև բացասական ազդեցություն թողնել երկրի հեղինակության վրա: «Այսպիսով` եթե Հայաստանն ինքն իրեն ներկայացնում է որպես «դրամատիկ պետություն», չպետք է լիներ նման գնահատականի մերժում»,- ասաց նա:

Հաննա Շելեստը, որպես արդեն երրորդ խնդիր, մատնանշեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ: «Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի հստակ ապացույցներ Վենետիկի հանձնաժողովի «կասկածելի» և «սուբյեկտիվ» որոշումների վերաբերյալ, պետք է միջազգային հանրությանը հստակ բացատրի և ներկայացնի դրանք, այլապես ինքը կընկալվի որպես սուբյեկտիվ»,- ասաց նա:

Նա օրինակ բերեց ուկրաինական փորձը: «Ինչպես ցույց տվեց կրթության օրենքի հետ կապված ուկրաինական նախադեպը՝ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, անգամ ՄԱԿ-ի կառույցները առհասարակ գործում են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների համապատասխան (անգամ այլ կազմակերպության առկայության պարագայում): Ուստի նման հարցեր կարող են առաջ գալ նաև Հայաստանի պարագայում, որի դիրքերը միջազգային կառույցների կամ ԵՄ երկրների հետ բանակցելիս շատ ավելի թույլ կարող են լինել»,- ասաց նա:

Վրաստանցի վերլուծաբան Էմիլ Ավդալիանիի խոսքով էլ Հայաստանում ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքի, կառաջացնի Եվրամիության քաղաքական գործիչների քննադատությունը, բայց հաշվի առնելով Հայաստան-Եվրամիություն բնականորեն սահմանափակ հարաբերությունները, այն խորությամբ չի վնասի երկկողմ հարաբերությունները:

«Վրաստանի հետ համեմատությունը այստեղ օգտակար է: Թբիլիսիում նույնպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ եղան շատ տարբերակներ, որոնք դեմ էին Վենետիկի հանձնաժողովի առաջարկածին: Դա չվնասեց Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ Հայաստանի դեպքում, իհարկե, համատեքստը այլ է. Վենետիկի հանձնաժողովի հետ չհամաձայնելը գործընթացի մի մաս է:

«Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովին քննադատելը Եվրամիության կողմից բացասական արձագանքներ կառաջացնի Երևանի նկատմամբ, բայց այն դեռ չի վնասի երկկողմ ռազմավարական հարաբերությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքա՞ն հեռու կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քննադատություններով և արդյոք հանրաքվեում հաղթանակ տանելու պարագայում կդրսևորի՞ զսպվածություն»,- ասաց նա, ապա հիշատակեց` Վենետիկի հանձնաժողովը միայն ցանկանում է վստահ լինել, որ դատական համակարգի փոփոխությունները չեն ստեղծի նույն իրավիճակը, ինչ նախկինում է եղել:

«Պետք է նաև հիշել ԵԽԽՎ-ի կամ Վենետիկի հանձնաժողովի բնույթը, որը հիմնականում պահանջում է շարունակականություն: Նրանց համար, չնայած որ տեսնում են, որ Հայաստանում այդ համակարգն ունի խնդիրներ, այնուամենայնիվ օրինականությունը կարևոր է: Նրանց ինչ-որ առումով վախեցնում է՝ ինչ չափի զսպվածություն կդրսևորի Փաշինյանը, երբ իր կուսակցությունը հասնի իր նպատակին»,- ասաց նա:

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան և 73 տարեկան Պարենային ճգնաժամի մարտահրավերը Ինչքան կստանա Հայաստանը G20-ից և Համաշխարհային բանկից` կորոնավիրուսի համար Կյանքը կորոնավիրուսից հետո. անդունդի և նոր իրականության առերեսումը հեշտ չի լինելու Ինչու՞ է Ալիևը նորից ակտիվացել ՀՀ սահմանների մոտ Թրամփի ժեստը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին Ալո, Նիկոլն է Փաշինյան. զանգել եմ` ասեմ` ինձ վրա հույս չդնեք Կառավարումը պատժելը չէ միայն, ասֆալտին փռելը չէ Այսուհետ ՀԿ-ները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Պարետի նոր որոշումը Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին Մարտի 31-ին դրվելու է Արցախի լինել-չլինելու հարցը․ Վիտալի Բալասանյան Հայ ուսանողներից ոմանք չեն կարողացել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան Մի տխուր-տխուր պատմություն պատմեմ... Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը անցել է 400-ը Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. ԱՀ ԱՆ «Չվհատվեք. . . Կուգան ու Կերթան... ». Սիրուշոն կատարել է Ջիվանու «Ձախորդ Օրեր» ստեղծագործությունը (տեսանյութ) Առաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Վրեժը ժանտախտի ժամանակ. ով է թիրախում Եվս 2 հոգի բուժվեց կորոնավիրուսից Որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ ՀՀ-ում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը «Անտարեսը» 2 տարում պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ գումար է ստացել․ Antifake.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: