Ինչ են քննարկել Անջեյ Կասպրշիկն ու Զաքիր Հասանովը
Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են, հայտնում է Ադրբեջանի Պնախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԼՂ հակամարտության առաջնագծում ընթացիկ դրության շուրջ եւ ներկայացվել են իրականացված մոնիթորինգի արդյունքները։