Պարոն Վարչապետ, թույլ տվեք հարցնել՝ այս ի՞նչ վերաբերմունք է. բաց նամակ

Հարգելի՛ պարոն Վարչապետ

Ի կատարումն մեր 20.01.2020թ. գրության վերաբերյալ Ձեր կողմից տրված հանձնարարականի՝ մեկ անհաջող հրավերից հետո, ի վերջո, փետրվարի 20-ին ոչ աշխատանքային ժամի՝ 18:30, մեր հ/կ-ն հրավիրվեց Առողջապահության նախարարություն՝ օրակարգային խնդիրների շուրջ քննարկումների: Մեզ դիմավորեցին ոլորտի հարցով իրավասու փոխնախարարը, «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավարը և այլ պաշտոնյաներ:
Մեր նամակով Ձեզ ներկայացված հարցերից բացի հանդիպման օրակարգում ընդգրկել էինք այլ հարցեր, քանի որ անցած երկու տարիների ընթացքում ԱՆ-ն մեր հ/կ-ի հետ որևէ կառուցողական և արդյունավետ քննարկում չէր իրականացրել: Ուստի, որոշել էինք շատ երկար սպասված այդ հանդիպման հիմքում ի սկզբանե, առաջնահերթության կարգով, դնել երկկողմանի բարեհաջող համագործակցության սկզբունքը, որի համար էլ, ի դեպ, հանդիպումն սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով…

Սակայն հանդիպումը, մեր սպասմանը հակառակ, սկսվեց լուրջ խոչընդոտներով ու հոգեբանական ճնշումներով, որոնք թույլ չէին տալիս ըստ էության ներկայացնելու թեմաները: Մասնավորապես, երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին՝թե ինչպե՞ս են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել, իսկ փոխնախարարը անսպասելի և անհասկանալի, ակնհայտ անզուսպ և էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսևորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչև հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը՝ մեկ օր գոնե Ձեր կողմից լսված ու չարհամարհված լինելու հույսով:

Պարոն Վարչապետ, թույլ տվեք հարցնել՝ այս ի՞նչ վերաբերմունք է: Մենք, ի վերջո, նախ Ձեզ ենք դիմել հանդիպման խնդրանքով, և նոր միայն Դուք նամակը մակագրել եք առողջապահության նախարարությանը: Մի՞թե նման պարագայում մենք արժանի էինք նման անհարգալից վերաբերմունքի: Շատ ներողություն, բայց որքան էլ Ձեզ հարգենք, մենք նաև մեզ ենք հարգում և ունենք արժանապատվության բարձր զգացում, հետևապես չենք հանդուրժի մեզ հետ այդպիսի վերաբերմունք:

Փոխնախարարի վերաբերմունքը մեր հանդեպ կամա-ակամա նույնացվում է մեր հանդեպ Ձեր վերաբերմունքին: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է փոխնախարարի կողմից, ուստի սույն պարագայում մենք այլևս նպատակահարմար չենք գտնում մեր առաջարկների փաթեթի հետագա ներկայացումը և, ընդհանրապես, համագործակցությունը նախարարության՝ վերոհիշյալ վարքագծի տեր որևէ պաշտոնյայի հետ:

Իսկ խնդիրները շատ են, դրանցից մի քանիսը՝ խիստ առաջնային:
1. Առողջապահության նախարարության և շահագրգիռ կողմերի որակյալ, փոխշահավետ համագործակցության ապահովում:
2. Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) մասին օրենքի վերանայում:
3. Կլինիկաների լիցենզավորմանը վերաբերող օրենքների բարեփոխում:
4. Ներդաշնակության ապահովում կլինիկական օրդինատուրայի մասին և կլինիկաների լիցենզավորման մասին օրենքների միջև:

Հ.Գ. - Ի դեպ, որքանով մեզ հայտնի է, ՀՀ կառավարությունում նամակներով զբաղվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Սակայն, ելնելով մեր նամակում շարադրված խիստ մտահոգիչ երևույթների և գործընթացների հրատապությունից, ցանկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ և մանրամասնորեն ծանոթանա այս նամակի բովանդակությանը:

Հարգանքով՝

Հովհաննես Գևորգյան
Վիրաբույժ ստոմատոլոգ
«Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ-ի նախագահ

դիտվել է 602 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am