Արևմտյան Հայաստանում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից։ 27.02.2020թ. առավոտյան Վան քաղաքից ճշտված տվյալներ ստացա, որ Արևմտյան Հայաստանի մի քանի բնակավայրերում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, մասնավորապես՝
Վան քաղաքի հիվանդանոցում հոսպիտալացվել է 5 մարդ,
Էրզրումում՝ 13 մարդ,
Մուշում՝ 2 մարդ,
Իգդիրում՝ 9 մարդ,
Անթալիայում՝ 1 մարդ,
Ստամբուլում՝ 182 մարդ։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ 2 հիվանդ մահացել է։