Ձեռագիրը նույնն է․ Աբաջյանի կեղծ պապիկի ու լոգոյի հեղինակի

2018 թ․ ապրիլի 23-ին ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ: Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները շոկի մեջ են ընկել։ Ի՞նչ խաղ էր դա, որի համար « մեկանգամյա օգտագործել էին» ամենասուրբ մասունքը, ապրիլյան քառօրյայում հերոսաբար զոհված զինվորի անունը։ Դա խաբեբայության ամենասրբապիղծ ձևն էր, որն արել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանը, «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։

Ուզում եմ մեջբերել թե ինչ էր ասում Աբաջյանի կեղծ պապիկի կինը։ Այն ժամանակ էլ, երբ լրագրողը գնացել էր, կեղծ պապիկը տանը չէր։ Ահա թե ինչ էր ասել կեղծ պապիկի կինը, մամուլից եմ մեջբերում․


«Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանն իրենց տանն է մեծացել եւ ամուսինը որեւէ այլ միտում չի ունեցել՝ ներկայանալով իբրեւ Աբաջյանի պապիկ»։ Այն դեպքում, երբ իրական պապիկն ասում էր․

«Ես չեմ իմանում, ով է նա, ինչ է, չգիտեմ: Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա»:

Անցավ։ Կուլ տվինք, մարսեցինք։ Իշխանության եկան։ Հիմա էլ «Այո»-ի լոգոյի հարցը։ Նույն ձեռագիրը։ 2020թ․ ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի շտաբը բաց մրցույթ էր հայտարարել։ Հաղթած լոգոն ստացավ 3 միլիոն դրամի պարգև ու ներկայացվեց հանրաքվեի քարոզչության համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկոյի ժամանակ։ Լոգոյի ներկայացման հաջորդ օրը ֆեյսբուքում տարածվեց 1991թ․ Անկախության հանրահավաքի՝ թերթերից մեկում հրապարակված լոգոն՝ պնդմամբ, որ 2020-ի «Այո»-ի լոգոն 1991-ի այդ լոգոյի գրագողությունն է։

Նույն պատմությունն է, համեմատեք․

Այս անգամ էլ մամուլում շրջանառվում է, որ լրագրողը այցելել էր հաղթող տարբերակի հեղինակ Ռաֆայել Դանիելյանի բնակարան։ Նա, ինչպես Աբաջյանի կեղծ պապիկը, տանը չի եղել և հարազատները հարցին մոտեցել են նույն թեթևությամբ։ Ահա թե ինչ է ասել պապը․ «Ես չգիտեմ որտեղ տեսել է, որտեղից վերցրել է, դա ինձ չի էլ հետաքրքրում, բայց ինքն է չէ գնահատել։ Ես միշտ գնահատել եմ գնահատողին․․․»։

Ձեռագիրը նույնն է։ Համեմատեք․ խոսքը ոչ թե երիտասարդի մասին է, այլ պետական մոտեցման, քաղաքականության մասին։ Ի վերջո դրան պիտի տրվի քաղաքական գնահատական, որովհետև մանիպուլյացիոն այս հնարքները դառնում է իշխանության գալու և իշխանությունը պահելու գործելաոճ, որտեղ ոտնահարվում են այլոց իրավունքներն ու արժանապատվությունը։ Երիտասարդն ու Աբաջյանի կեղծ պապիկն ընդամենը «կարճ օգտագործման համար էին»։

Հասմիկ Բաբաջանյան 

Հրապարակ

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am