Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Известия-ն` հղում տալով իրանական IRNA գործակալությանը հայտնում է, որ Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով:
«Հաշվի առնելով տիկին Էբտեկարի մոտ կորոնավիրուսի որոշ ախտանիշների առկայությունը, իրականացվել է հետազոտություն, որի պատասխանը դրական է եղել», - ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ «Covid-19» կորոնավիրուսով վարակվել են Իրանի առողջապահության փոխնախարարն ու երկու պատգամավորներ։