Արսեն Թորոսյանը՝ դասապրոցեսը դադարեցնելու մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: «Կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:

Մինչև Իրանի հետ սահմանը փակելու՝ կառավարության որոշման ուժի մեջ մտնելը, ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի քաղաքացիների համար, որոնք, սակայն, ավելի ուժեղացված ռեժիմով են հսկվել։ Դրանից հետո արդեն բաց է միայն ՀՀ քաղաքացիների համար, և եթե փողոցներում էլ շրջենք, կտեսնենք իրանցի բազմաթիվ զբոսաշրջիկների կամ այլ պատվիրակության ներկայացուցիչների, որոնք ավելի վաղ են Հայաստան ժամանել»,- ասաց Թորոսյանը։

«Լրատվամիոցներով , տուրիստական գործակալությունների գործընկերների և պետական կազմակերպությունների միջոցով հորդորում ենք, որ եթե որևէ մեկի մոտ լինեն հիվանդության նշաններ, անպայման դիմեն բժշկական հաստատություններ, որպեսզի հաստատվի կամ հերքվի վիրուսի առկայությունը:

Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»,-նշեց նախարարը:


Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանեց, թե եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, թե՛ կոչերով, թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա:

«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որ հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես օրինակ, գրիպի վիրուսը: Միշտ էլ խորհուրդ ենք տվել, որ եթե որևէ հիվանդի՝ վիրուսի առկայության վտանգ կա, ցանկալի է, որ փակ տարածքում այլ մարդկանց հետ չգտնվի, տարածքները պարբերաբար օդափոխեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի»,-ասաց նա:

Նախնական որոշել ենք, որ այս հիվանդության դեպքերի ծանրությունից կախված՝ վարումը կիրականացվի ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում ավելի կլայնացվեն ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկը և հզորությունները, ասաց նա:

Անդրադառնալով դեղատներում բժշկական դիմակների սպառմանը՝ նախարարն ասաց, թե դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից: «Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությամբ անձի հետ աշխատելիս: 150,000-ից ավելի պահեստավորված դիմակ ունենք, կրկին գնելու ենք»,- ասաց նա:

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am