Հանրաքվեի քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների օգտին է գործել. «Մեդիա պաշտպան»

2020թ.-ի փետրվարի 20-ից 26-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 243 րոպե 50 վայրկյան, որից 57 րոպե 9 վայրկյան հատկացվել է «ՈՉ»-ի քարոզչությանը, 80 րոպե 50 վայրկյան «ԱՅՈ»-ի քարոզչությանը, իսկ 105 րոպե 51 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Մշտադիտարկվող ժամանակահատվածում լուրերի հիմնական թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ՝ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» հանրային քննարկման մասին։ Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ» կողմի քարոզ է արել, նրա հետ համակարծիք է եղել և «ԱՅՈ» է քարոզել նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին հյուրընկալվել են և՛ հանրաքվեն նախաձեռնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ իրավապաշտպան, «ՈՉ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը։ Պետրոս Ղազարյանը հաղորդումների ընթացքում երկակի ստանդարտներով է առաջնորդվել: Փետրվարի 21-ին Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը փորձել է շեղել հարցազրույցի հյուրին քննարկվող բուն թեմայից և քննարկել է «ՈՉ»-ի քարոզության հետ միայն մասնակիորեն կապ ունեցող թեմաներ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելիս ավելի քան 37 րոպե «ԱՅՈ»-ի քարոզչությունից որևէ շեղման միտում չի եղել։

Փետրվարի 22-ին Հանրային հեռուստաընկերությունը «ՈՉ» քարոզչական կողմի անունից նշանակման ենթակա՝ տեղամասային հանձնաժողովի անդամների ներգրավմանը վերաբերող տեսանյութում անդրադարձել է միայն 4 կուսակցություններին ուղղված խնդրանքին՝ չանդրադառնալով «ՈՉ»-ի փետրվարի 21-ի անհատ քաղաքացիների կողմից համապատասխան հայտերի ընդունման վերաբերյալ հրապարակային հայտարարությանը:

Փետրվարի 21-ին «Խաղի կանոններ» հաղորդաշարի ընթացքում սահմանադրական հանրաքվեի թեման նույնպես քննարկվել է: Հաղորդմանն ընդհանուր հատկացվել է 43 րոպե 30 վայրկյան։ Հաղորդման հյուրերն են եղել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Փետրվարի 23-ին «Հանրային քննարկում» հաղորդմանը հյուրեր են եղել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Հաղորդման ընթացքում «ԱՅՈ»-ին կողմ է արտահայտվել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Չեզոք դիրքորոշում են ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը և ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։ Այս հաղորդման ընթացքում հյուրերի ցանկում չեն եղել հասարակական քաղաքական գործիչներ, ովքեր «ՈՉ»-ի կողմնակիցներ են։

Մշտադիտարկված ժամանակահատվածում Հանրայինի լուրերի թողարկումներում տեղ են գտել նաև «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը և ՀՅԴ ներկայացուցչի խոսքը: Վերջիններս հանրաքվեի գործընթացը հակասահմանադրական են որակել։ Հանրայինի եթերում է եղել նաև «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաքի մասին լուրը և Սուրեն Պապիկյանի խոսքը, որը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին։

Այսպիսով, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության իրականացրած սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առաջին մեկ շաբաթվա մշտադիտարկման արդյունքներով, հարկատուների միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն ավելի շատ եթերաժամանակ է տրամադրել «ԱՅՈ»-ի քարոզչությանը, միևնույն ժամանակ «ՈՉ»-ի քարոզչական կողմին ոչ միայն չի տրվել հավասար եթերային ժամանակ, այլև` Հանրայինի եթերով «ՈՉ»-ի տեսակետները ներկայացնելու հարցում խնդիրներ են առաջացել։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am