Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. Ինչպիսի՞ հետևանքներ կլինեն

 «168 ժամ» թերթը գրում է. «2019թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետեւից, անհասկանալի պարբերականությամբ եւ առանց հիմնավորման վճարվող պարգեւավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Խոշոր չափերի պարգեւավճարների տրամադրման փաստը հանրության շրջանում դրական արձագանքի չէր արժանացել ի սկզբանե, իսկ դժգոհությունն է՛լ ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նմանօրինակ բարձրացումն իրականացվել է վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հիման վրա։ Դա էր փաստում նաեւ «Հետք» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից ուղարկված գրությունը․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։


Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին զուգահեռ՝ վարչապետի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վարչապետի անօրինական որոշումը պարզաբանել էր այսպես՝ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգեւատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպես նաեւ սահմանվել են նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգեւատրումների չափեր, որոնց համաձայն՝ նախարարի ամսական աշխատավարձ՝ գումարած պարգեւավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը` 1 միլիոն դրամ, մարզպետներինը` 900 հազար դրամ: Այսինքն՝ փաստացի այդ որոշմամբ վարչապետի կողմից գործածության մեջ դրվեց պարգեւատրումների նոր համակարգ։

Վստահ ենք, որ ուշադիր ընթերցողի աչքից չվրիպեց «անօրինական որոշում» բառակապակցությունը։ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարգեւատրումը բնորոշվում է՝ որպես միանվագ վճար, որը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ/կամ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն՝ օրենքով պարգեւավճարը չի դիտարկվում՝ որպես պարբերական վճարում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար, այլ դիտարկվում է՝ որպես աշխատանքի արդյունքի գնահատման եւ պետական ծառայողների խրախուսման բացառիկ միջոց, որի ստանալն ուղղակիորեն պայմանավորվում է որոշակի բացառիկ հանգամանքներով՝ լինի դա ծառայողական գործունեության գնահատում, որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքի կատարում։

Մինչդեռ, պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից եւ դրանց ի պատասխան արված պաշտոնական պարզաբանումներից նկատում ենք օրենքին հակասող դինամիկա, այն է՝ պարգեւավճարներ տրվում են յուրաքանչյուր ամիս։ Ստացվում է, որ պարգեւավճարը հավասարեցվել է աշխատավարձի արհեստական բարձրացմանը։

Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը՝ մինչեւ 2020թ. փետրվարի 1-ը գործող խմբագրությամբ, սահմանում էր, որ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պաշտոնատար անձին պարգեւատրում կարող է տրվել տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Մինչդեռ միայն 2019թ. նախարարներն առնվազն 4 անգամ ստացել են պարգեւատրում: Այսինքն՝ պետական ծառայողների պարագայում օրենքը պարգեւավճարի հիմքում դրել է այն ճիշտ տրամաբանությունը, որ պարգեւավճար տրվում է որակյալ աշխատանքի եւ/կամ հատուկ առաջադրանքի կատարման դիմաց՝ որպես բացառիկ խրախուսական միջոց, եւ ոչ թե՝ որպես ամենամսյա վճարում։

Վարչապետի որոշմամբ պարգեւատրումային այս նոր համակարգի սահմանումը հանգեցնում է լուրջ հետեւանքների, քանի որ այդ համակարգը նախատեսվում է ապագայի բոլոր իրավիճակների համար՝ անկախ պետական ծառայողի գործունեության գնահատման արդյունքներից։ Չէ՞ որ, օբյեկտիվորեն, վարչապետը նախապես չի կարող կանխատեսել, թե արդյո՞ք կոնկրետ նախարարը կամ փոխնախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա ապագա ամիսներին ինչպես են կատարելու իրենց աշխատանքը, կատարելո՞ւ են արդյոք հատուկ առաջադրանք, որպեսզի ըստ այդմ էլ վերջիններիս համար սահմանվի պարգեւավճար:

Այս ամենից հետո ավելորդ է խոսել, թե ինչու վարչապետ Փաշինյանի կողմից այդ գործընթացն իրականացվել է գաղտնի ընթացակարգով, քանի որ նման որոշման իրականացումը չի տեղավորվում օրենքի ոչ մի դրույթի մեջ՝ այն չի պարունակում պետական, ծառայողական, բանկային եւ առեւտրային գաղտնիք, այն չի պարունակում այնպիսի տեղեկություն, որի տարածումը կհանգեցնի ծանր հետեւանքների առաջացմանը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար եւ, որ ամենակարեւորն է, նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձի հաշվարկման կարգը եւ անհրաժեշտ տվյալները սահմանված են օրենքով եւ հասանելի են բոլորի համար։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց փաստացի աշխատավարձի բարձրացումը հասարակությունից թաքցնելը եւ ողջ գործընթացն անօրինական ճանապարհով իրականացնելը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանության մակարդակով պետական բյուջեից «օրինականացված» եւ պարբերական յուրացման մեխանիզմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4287 անգամ
Լրահոս
Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am