Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Fars գործակալությանը:
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 26-ին, Իրանը տեղեկացրել էր վարակման 139 և մահվան 19 դեպքի մասին: