Գնաս բարով, սիրելի ընկեր․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Պիեռը Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամն էր։ Արժանացել էր պետական պարգևների ու շքանշանների։ Նրա ամենակարևոր գործը կոնյակագործության ասպարեզում հայկական կոնյակի իդենտիֆիկացումն էր։ Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։ Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերը առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից և շշալցված է Հայաստանում։ Այս քայլի շնորհիվ ՌԴ-ում, Ուկրաինայում հայկական կոնյակի անվան տակ արտադրվող ֆալշը 1-2 շաբաթում շուկայից դուրս մղվեց։ Կանաչ ճանապարհ բացվեց ոչ միայն ԵԿԳ, այլև ՀՀ-ում գտնվող մյուս կոնյակի գործարանների արտադրանքի համար։ 1999-2005 թթ ԵԿԳ կոնյակի արտահանման ծավալներն աճեցին 4.5 անգամ (1 մլն լիտրից 4.7), գործարանը 1.5 մլն դոլար վնասից ստացավ 25 մլն դոլար շահույթ, միջին աշխատավարձը գործարանում աճեց 7 անգամ։ ԵԿԳ-ն ՀՀ-ում առաջիններից էր, որ բոլոր աշխատողների համար մտցրեց բժշկական ապահովագրություն։ Այդ քաղաքականությունից մեծապես շահեցին բոլոր կոնյակի գործարանները։ Նրանց վաճառքները ՌԴ-ում կտրուկ ավելացան։ Շուտով, սակայն, ագահությունը մեզ խեղդեց։ 2012-ի կոնյակի մասին նոր անկապ օրենսդրությամբ թույլատրվեց կոնյակին խառնել որոշակի քանակի սպիրտ։ Ամեն ինչ սկսեց վարի գնալ։ Շատ գործարաններ (բացառությամբ 1-2-ի) սկսեցին խաղողից ստացված դիստիլյատի փոխարեն ռեկտիֆիկատ շշալցնել՝ գույն տալով։ Կա կարճ էֆֆեկտ։ Բայց ի՞նչքան կարելի է սպառողին խաբել։ Մինչև կյանքի վերջին օրը Լառեչը պայքարում էր սրա դեմ։ Ասում էր, անարդար արտադրողների ու կառավարության որոշ անդամների անշնորհք վարվելակերպի պատճառով հայկական կոնյակը կորցնելու է իր իդենտիկությունը։ Օրվա իրադարձություններն, ավաղ, դրա վկայությունն են։ Գնաս բարով սիրելի ընկեր»։

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am