Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով` Վրաստանում ներկայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգ չկա: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Վարակման առաջին դեպքի ժամանակին հայտնաբերումը հնարավորություն տվեց դադարեցնել այդ մարդու հետագա շփումներն ու տեղափոխել նրան Ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով` ներկա դրությամբ կորոնավիրուսի կասկածով 10 մարդ է հոսպիտալացվել: 10 հոսպիտալացվածներից 5-ն Իտալիայից են եկել Վրաստան, նրանցից 1-ն Իտալիայի քաղաքացի է, 4-ը` Վրաստանի: 5 հոսպիտալացված էլ կա Իրանից, նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, 4-ը` Ադրբեջանի: