Ընդդիմադիր գործունեություն ծավալելը հիմա բավականին եկամտաբեր է․ Նիկոլ Փաշինյան
Գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն անհանգստացնում է գործարարությամբ զբաղվելու ցուցիչը։
Վարչապետը հիշեցրեց՝ իրենք ասել են, որ չեն եկել գերանդին վերցնեն ու հնձեն, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անեն: «Ես ասում եմ՝ հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է», - ասաց Նիկոլ Փաշինյանը: