Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք գտնվում. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ:
«Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, և սա անթույլատրելի երևույթ է: Անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները: